Վաշինգտոնը որոշում է կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, փոխանցում է BBC-ն: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է արտաքսել ԱՄՆ-ից հետախուզության տասնյակ ռուս սպաների և փակել Սիեթլում ռուսական հյուպատոսությունը՝ մեր սուզանավերի բազային դրա մոտ լինելու պատճառով»,- ասել է պաշտոնյան լրագրողներին:
Լեհաստանը ևս հայտնել է ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւը, գրում է РИА Новости-ին:
Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Ֆրանսիան, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը