Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱՆ ընտրած քաղաքականությունը հեռանկարային է և իրատեսական մի քանի տարի հետո. «Դեղատոմսի առկայությունն անհրաժեշտություն է պրակտիկ բժշկի համար, սակայն դեղատոմսի որոշման կիրառելիությունը մեծ խնդիրներ է առաջացնում պրակտիկ բժիշկների համար, առաջացնում է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Այժմ ունենք դեղատոմսի նոր ձևաչափ, որը սահմանափակում է մեզ երկու դեղով, այնինչ՝ այդ երկու դեղերը կարող է դեղատնում չլինեն։ Մեզ ասում են, որ կա բազմակի օգտագործման դեղատոմս, այսինքն՝ մենք պետք է մեր բոլոր հիվանդներին հարցնենք՝ արդյոք բոլոր դեղերը ձեռք բերելու գումար ունեք, և չունենալու պարագայում նոր գրենք բազմակի օգտագործման դեղատոմս, ինչն էթիկապես սխալ է»։
Դեղատոմսի պատճենահանման մասով նա նշեց, որ կարելի է նույն դեղատոմսը 50 օրինակով պատճենահանել, տարբեր դեղատներից գնել այդ դեղերն ու ունենալ դեղորայքի մեծ պաշար. «Դեղատոմսի կորստի դեպքում ևս չկա կարգավորող մեխանիզմ»։
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատիկի բոստանը չէ. «Ունենք միջազգային օրենքներով ընդունված բոստան, որտեղ տարբեր բանջարեղեններ են աճեցվում, բայց ժամանակ առ ժամանակ որոշումներ են ընդունվում, որոնք, օրինակ՝ կտրում են բոստանի ջուրը կամ թողնում, որ մոլախոտեր աճեն։ Բոլոր քննարկումները պետք է լինեին մինչև նման որոշում ընդունելը, ոչ թե դրանից հետո։ Հերիք է էքսպերիմենտներ անեք այս երկրի օրենքների, քաղաքացիների վրա»։
Նա նշեց, որ հայերը հիմա Վրաստան են գնում բուժվելու. «Վերադառնալիս էլ այնտեղից են դեղեր առնում, և ամբողջ մեր գումարը գնում է Վրաստան, հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ամեն ինչ լավ այդ երկրում»։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը