Թուրքիայում շարունակվում է «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դատավարությունը, որը կապված է հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հարցազրույցին։ Ստամբուլի դատարանում ընթացող նիստում դատախազը պահանջել է լրագրողի նկատմամբ պատիժ նշանակել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շրջանակում։ Գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին։ Այա մաին գրում է ermenihaber.am-ը։
Յըլմազը մեղադրանքները չի ընդունում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը եղել է բացառապես լրագրողական։ Լրագրողի պաշտպանները պնդում են, որ գործը իրավական հիմքեր չունի և այն ինչ արվել է, կապված է լրագրողական աշխատանքի հետ։ Նրանք նաև նշում են, որ բողոքի ընթացակարգը եղել է վիճահարույց։
Հիշեցնենք, որ Յըլմազի նկատմամբ գործը հարուցվել էր «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար: Դատական 1-ին նիստը տեղի էր ունեցել 2025-ի դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել էր մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Վերջինս մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը