«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները, որն այսօր երկրորդ անգամ քննարկվեց Ազգային ժողովում սահմանում է,որ եթե Հայաստանում հանրաքվեի միջոցով օրենք է ընդունվում, ապա դրանում փոփոխություններ կարող են արվել օրենքի ընդունումից միայն մեկ տարի հետո:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ։
«Քաղաքացիական նախաձեռնությամբ հիսուն հազար քաղաքացի ստորագրությամբ դիմում է Ազգային ժողով՝ այս կամ այն օրենքն ընդունելու, և Ազգային ժողովը կա՛մ կարող է ընդունել, կա՛մ կարող է մերժել օրենքի ընդունումը։ Իսկ դրանից հետո 300 հազար քաղաքացի միանում է նախաձեռնությանը, և հարցը դրվում է հանրաքվեի։ Նախագծում կարգավորված չէր այն հարցը, թե ինչ կլինի, եթե Ազգային ժողովը ցուցաբերի անգործություն, այսինքն՝ հիսուն հազար քաղաքացի դիմեց Ազգային ժողով, և խորհրդարանն էլ ոչ ընդունում է, ոչ մերժում է։ Այստեղ մենք, իրոք, ունեինք փակուղի, և մենք նախատեսեցինք որոշակի ժամանակահատված, որի ընթացաքում, եթե այդ օրենքը չընդունվի կամ մերժվի, ապա սահմանադրական օրենքի ուժով համարվելու է, որ այդ օրենքի ընդունումը մերժված է», - նշեց փոխնախարարը։
Հանրաքվե նշնակելու մասին որոշումը կայացնելու է Հանրապետության նախագահը, և եթե նախագահի կողմից հանրաքվե չի կայացվում, ապա իրավունքի ուժով համարվում է հանրաքվեն նշանակված։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը