Կովկասյան խաղը բարդանում է. Հայաստանի երկար պատասխանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 15-ին Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Հարավ-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի հարցը: Բաքվում չորս երկրների նախարարների հանդիպումը տարածաշրջանային հերթական ձեւաչափն է, որի հեռանկարայնությունը, անշուշտ, դեռ պարզ չէ, որը սակայն, այդուհանդերձ, բավականին ուշագրավ է եւ դիտարկման արժանի: Ակնհայտ է, որ Բաքվի եւ նաեւ Անկարայի համար այս ֆորմատը եւս ի թիվս այլ շարժառիթների, ունի նաեւ հակահայկական, Հայաստանն ու Արցախը, այսպես ասած, մեկուսացնելու շարժառիթ: Այս առումով տանդեմի մոտ ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ: Տվյալ պարագայում հազիվ թե ողջախոհ լինի մտածել, թե հնարավոր է Իրանի եւ Վրաստանի ներգրավումով մեկուսացնել Հայաստանը: Տվյալ պարագայում, Բաքուն թերեւս ունենա միայն հոգեբանական էֆեկտ, այն էլ գուցե Հայաստանի հանրային որոշ շրջանակների վրա միայն: Անշուշտ, ոգեւորության եւ ուրախության որեւէ առիթ չկա, երբ ռեգիոնալ երկրները քննարկում են Հարավ-Արեւմուտք տրանսպորտային երթուղու հարց, իսկ Հայաստանը դուրս է այդ ամենից: Մյուս կողմից սակայն սա մի իրողություն է, որի բանալին Հայաստանի ձեռքում չէ, եւ Հայաստանի առաջ էլ դրվում են միանալու անընդունելի, վտանգավոր եւ անարժանապատիվ պայմաններ: Մյուս կողմից, խոշոր հաշվով, խնդիրը այն չէ, թե ինչ են պայմանավորվում մեր շուրջ: Հայաստանն ունի երկու կարեւոր խնդիր՝ դինամիկ զարգացնել իր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, եւ արդյունավետ օգտագործել տնտեսական զարգացման իր ռեսուրսները, այդ թվում՝ Վրաստանի եւ Իրանի ընձեռած հնարավորությունները:

Այսինքն՝ այստեղ խնդիրը Հայաստանի անելիքի դաշտում է, ոչ թե այն դաշտում, որ Հայաստանին թույլ չեն տալիս անել որեւէ բան: Հետեւաբար, հանրային ուշադրությունն ու էներգիան պետք է կուտակվի հենց այս դաշտում, առանց վախճանաբանական եզրակացությունների, թե մեր շուրջ բոլորը պայմանավորվում են, իսկ մեզ թողնում են դուրս: Ի վերջո, միամտություն է կարծել, թե Բաքվում հանդիպող չորս կողմերը միմյանց միջեւ չունեն խնդիրներ: Ավելին, խորքային առումով նրանց միջեւ խնդիրները գուցե պակաս չեն, քան հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական խնդիրը, պարզապես դրանք «քնած» օջախներ են եւ հայտնի չէ, թե ինչ կկատարվի, եթե դրանք արթնանան: Այսինքն՝ իրավիճակը, անշուշտ, միարժեք չէ, առավել եւս, որ այստեղ կա նաեւ Ռուսաստանի խնդիրը, եւ Հարավ-Արեւմուտք նախագիծն ակնհայտորեն չի կարող ոգեւորել Ռուսաստանին, որքան էլ՝ Բաքու-Մոսկվա-Թեհրան ֆորմատով քննարկվում է Հյուսիս-Հարավ նախագիծն էլ:

Իսկ այդ տեսանկյունից, Հայաստանը թերեւս կարող է ունենալ հնարավորություն այս իրավիճակի վրա խաղալ Ռուսաստանի հետ, հատկապես, եթե ինչպես հայաստանցի պաշտոնյաներն են ասում՝ Ռուսաստանը արել է հետեւություններ Ապրիլյան պատերազմից հետո: Միեւնույն ժամանակ, ի վերջո Բաքվում չորսի հանդիպմանը զուգահեռ, Վաշինգտոնում տեղի են ունենում չճանաչված Արցախի Հանրապետության նախագահի աշխատանքային հանդիպումները քաղաքական եւ փորձագիտական, կոնգրեսական շրջանակների հետ: Խաղն ամենեւին պարզունակ եւ միագիծ չէ, հետեւաբար, տվյալ պարագայում ոչ միայն չի կարող խոսք լինել մեկուսացվածության մասին, այլ հակառակը՝ հնարավորությունների: Ավելին, այս իմաստով տարածաշրջանում քառյակի այս ֆորմատը էլ ավելի բազմազան է դարձնում իրավիճակը, ըստ այդմ՝ ավելի ընդլայնում խաղի սահմաններն ու հնարավորությունները: Վերջապես, Հայաստանը ներկայումս ունի շատ կոնկրետ նախագիծ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, կամ, մեղմ ասած, շինարարությունը: Ահա այս իմաստով Հայաստանն ունի շատ հստակ անելիք, թափ հաղորդել եւ շինարարությունն իսկապես դարձնել անկախ պետականության թերեւս խոշորագույն տնտեսա-քաղաքական նախագիծը, որն իրականացվում է ուղղակի օրինակելի կերպով, դառնալով Հայաստանի յուրօրինակ այցեքարտը աշխարհին: Նախօրեին Հայաստանի կառավարությունում վարչապետի հետ հանդիպմանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության Սիսիան-Քաջարան հատվածի հանդեպ հետաքրքրության մասին էր հատնել իտալական «Անաս» ընկերությունների միջազգային խումբը, որը Իտալիայի ճանապարհաշինության բնագավառի հնաբնակներից է եւ դրա հետաքրքրությունը, անշուշտ, որոշակի ցուցիչ է: Միեւնույն ժամանակ, այդ տեղեկությունը հետաքրքիր էր դրանից մեկ օր առաջ իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի վերլուծության հրապարակմանը՝ Հյուսիս-Հարավի վերաբերյալ, որում ըստ էության նշվում էր, որ նախագծի իրականացումը ունի արմատական վերանայման անհրաժեշտություն՝ նոր չափանիշներով ու պայմաններով, նաեւ նոր ընկերությունների ներգրավումով: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ տարբերակով է դիտարկվում նախագիծը Հայաստանի իշխող համակարգի համար՝ կարկանդակ, որի բաժանումից դժգոհ է կոալիցիոն գործընկերը, թե՞ պետական մեգանախագիծ, գոնե միակը, որը հնարավոր լինի իրականացնել գործնականում եւ արժանապատվորեն, կապելով Իրանն ու Վրաստանը, ինչն առաջին հերթին կունենա հոգեբանական ահռելի ազդեցություն եւ կլինի Հայաստանի երկար պատասխանը մեկուսացման թուրք-ադրբեջանական ջանքերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am