Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի զինուժը կարող է ցանկացած պահի մտնել Սիրիայի հյուսիսային՝ հիմնականում քրդերով բնակեցված Աֆրինի շրջան:
«Մեր զորքերն այժմ շրջապատել են այդ տարածքը, և ցանկացած պահի կարող ենք ներխուժել»,-հայտարարել է Էրդողանը:
Չնայած Արևմուտքի ու ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգների քննադատությանը՝ Էրդողանը նաև պնդել է, որ Անկարան ոչ միայն շարունակելու է շաբաթներ առաջ սկսված այս ռազմական գործողությունը, այլև ընդարձակելու է այն մինչև Իրաքի սահման:
«Այսօր մենք Աֆրինում ենք, վաղը կլինենք Մանբիջում, որպեսզի մաքրենք ահաբեկիչներին»,-ասել է նա՝ իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ:
Ի տարբերություն Աֆրինի, Մանբիջում նաև ամերիկյան զորքեր են տեղակայված, որոնք պնդում են, թե թուրքական բանակի հարձակման դեպքում կարող են հակահարված տալ:
Աղբյուրը՝ Ազատություն
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը