Հալեպի քրդերը մեկնել են Աֆրին. Թուրքիան ռմբակոծել է Աֆրին գնացող սիրիական 3-րդ շարասյունը

Փետրվարի 22-ին Հալեպի քրդերը Շեյխ Մահսուդ թաղամասն ամբողջությամբ հանձնել են Սիրիայի բանակին և մեկնել Աֆրին: Նույն օրը երեկոյան Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Աֆրին մեկնող սիրիական 3-րդ շարասյունը: Ըստ թուրքական տվյալների՝ դա հենց քրդական շարասյուն էր: Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Ֆըրաթ Խալիլը հայտնել է, որ իրենք լքել են Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասը, ինչի արդյունքում այն անցել է Սիրիայի «ռեժիմի» վերահսկողությանը: Քրդական ուժերը Հալեպից ամբողջությամբ մեկնել են Աֆրին՝ թուրքական ուժերի դեմ ռազմագործողություններին ներգրավվելու: Այսպիսով Հալեպն արդեն ամբողջությամբ անցել է Սիրիայի կառավարության վերահոսկողությանը: Արդեն փետրվարի լույս 23-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ փետրվարի 22-ին ռմբակոծել են Աֆրին գնացող «PKK-YPG-DEAŞ»-ի շարասյունը: PKK ասելով` ևս թուրքական կողմն ի նկատի ունի Սիրիայի քրդերի YPG զինուժը: DEAŞ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է: Թուրքիան Աֆրինի գործողությունների սկզբից պնդում է, թե քրդական ուժերի կողմից նաև ԻՊ զինյալներ են կռվում, սակայն մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացրել: Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն նաև հրապարակել է շարասյան ռմբակոծման տեսանյութը: Ըստ հաղորդագրության՝ շարասյունը կազմված է եղել 30-40 մեքենայից: Հավելենք, որ վերջին օրերին Հալեպից Աֆրին մեկնել է Սիրիայի իշխանություններին հարող ուժերի առնվազն երկու շարասյուն: Առաջինի դեպքում Թուրքիան պնդում էր, որ հրետակոծությամբ նրանց ստիպել են հետ դառնալ, սակայն այդ ուժերն ավելի ուշ նկատվեցին Աֆրինում: Երկրորդ շարասյան դեպքում լուսանկար էր տարածվել, որ նաև երևում է ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայող:Գրում է  razm.info-ն:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am