Milliyet. Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները համագործակցում են

Թուրքական «Milliyet» պարբերականի լրագրող Սերփիլ Չեվիքջանը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ առաջ է քաշում այն պնդումը, որ Թուրքիայի և Սիրիայի կառավարական ուժերի հետախուզական ծառայությունները արդեն երկար ժամանակ է համագործակցության մեջ են։ Չեվիքջանը իր պնդման համար հիմք է համարում Աֆրինում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինի հայտարարությունը, առ այն, որ «Թուրքիան կարող է ուղղակի և միջնորդավորված կապեր ստեղծել Սիրիայում գործող ուժերի հետ»։ Հեղինակի խոսքերով՝ Սիրիայի կառավարական ուժերի հետ կապեր ստեղծելուն կողմ է նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն։ Վերջինս նույնպես իրազեկված է Սիրիայի և Թուրքիայի հետախուզական ծառայությունների համագործակցությունից։ Այդ համագործակցության արդյունքներից է Թուրքիայի կողմից անվտանգության գոտի հայտարարված Իդլիբ քաղաքում դիտորդական կետերի ստեղծումը։ Մյուս արդյունքներից է այն, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություն սկսելուց հետո Սիրիայի օդային տարածքը բացվեց Թուրքիայի օդուժի համար։ Ըստ հոդվածագրի՝ վերոնշյալ համագործակցության շրջանակներն են. 1. Սիրիայի քրդական ուժերին չօժանդակելը և ընդհանրապես ահաբեկչական գործունեության կանխումը: 2. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը: 3. Սիրիայի ժողովրդի դեմ ճնշմանը վերջ դնելը: 4. Գաղթը կանխելու համար միջոցներ ձեռնարկելը: Անդրադառնալով, Սիրիայի կառավարական ուժերի կողմից Աֆրին մտնելուն, Չեվիքջանը գրում է. «Սիրիայի քրդերը ասում են Սիրիայի նախագահ Ասադին, Թուրքիայի փոխարեն դու արի Աֆրին, իշխանությունը քեզ կտանք։ Ու հայտարարի, որ այստեղ PKK չկա, տարածքը իմ իշխանության տակ է»։ Աղբյուր` ermenihaber.am

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am