Ելք դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերում հայտնում է, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել այսօր կայանալիք հանրահավաք-երթը: Ինչպես ասել է՝ հանրապետության տարբեր մարզերում ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերի և նրանց հորդորում, որ չմասնակցեն այսօր ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունենալիք երթ-հավաքին, որ թանկացումների դեմ է:
Ըստ նրա՝ այս կերպ իշխանություններին անհրաժեշտ է ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները որևէ խնդիր չունեն թանկացումների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում թանկացումներին և հասկանում են, որ հայրենի իշխանություններն ամեն ինչ անում են, որ թանկացումները տեղի չունենան: Բայց ինչ-որ մութ ուժեր այնուամենայնիվ բերում են նրան, որ թանկացումներ լինեն: Նրա խոսքով՝ եթե հանրությունը ոտքի չկանգնի, իշխանություններն այդ ապաշնորհ քաղաքականությունը վերանայելու պատճառ չեն ունենա:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը