Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Զորիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
