Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ
24News-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից 1-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, հրազենի ապօրինի շրջանառության, 2-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով:
Նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Եվս 1 անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը:
24news.am -ը հայտնել էր, որ նշված անձը Արտաշես Չիչոյանն է, ով անցնում է մի շարք քրեական գործերով:
