Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը»՝ մինչև Շաքի

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ ապօրինի հատել է Հայաստանի սահմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների իրավասու մարմինները սկսել են որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ կրակողը որոնվող ադրբեջանցի զինծառայողն է։ Նա ձերբակալվել է, դեպքի մասին տեղեկացվել է ադրբեջանական կողմը, իսկ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսպիսով, հայկական կողմը հնարավոր սահմանախախտի մասին տեղեկացված էր առնվազն երկու օր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զինծառայող Նասիմ Ռասիմ օղլու Մուսաևը սեպտեմբերի 26-ից բացակայել է Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասից, և նրա որոնումը սկսվել է նույն օրը։ Սակայն Բաքուն Երևանին տեղեկացրել է միայն սեպտեմբերի 29-ին՝ անհետացումից երեք օր անց։

Մտահոգիչ է, որ նախազգուշացման և հայտարարված որոնումների պայմաններում՝ Մուսաևը հայտնաբերվել է միայն Շաքիում ՀՀ քաղաքացու նկատմամբ հրազեն կիրառելուց հետո։ Որոնողական գործողությունները չեն կանխել նրա հնարավոր ապօրինի մուտքը, Շաքի հասնելը կամ կրակոցը։

Այս միջադեպը պահանջում է պարզաբանել մի քանի առանցքային հանգամանքներ։

Առաջին՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը և Լաչինի ուղղությունից հասել Շաքի։

Պետք է պարզել, թե ո՞ր հատվածով է նա մուտք գործել Հայաստանի տարածք, ինչպե՞ս է շրջանցել սահմանային վերահսկողությունն ու անվտանգության համակարգերը:

Երկրորդ՝ ինչո՞ւ նախազգուշացումից հետո երկու օր, իսկ զինծառայողի անհետացումից հետո՝ շուրջ հինգ օր, նրան չեն հայտնաբերել։

Անհրաժեշտ է ներկայացնել հայկական կողմի որոնողական գործողությունների ամբողջական պատկերը՝ ներգրավված ուժերը, որոնված տարածքները և արդյունքները։

Պետք է պարզաբանել նաև Բաքվի վարքագիծը․ եթե Մուսաևը որոնվում էր սեպտեմբերի 26-ից, ինչո՞ւ է Հայաստանին տեղեկացվել միայն սեպտեմբերի 29-ին։

Երրորդ՝ ի՞նչ իրավական ճակատագիր է սպասվում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին։

Քրեական վարույթ արդեն նախաձեռնվել է։ Պետք է պարզ լինի՝ այն կհասնի՞ իրավական ավարտին՝ սահմանն ապօրինի հատելու և ՀՀ քաղաքացու նկատմամբ հրազեն կիրառելու հանգամանքների ամբողջական քննությամբ, թե՞ գործը կդառնա քաղաքական պայմանավորվածության առարկա։

Նման նախադեպ եղել է 2023 թվականին, երբ Հայաստան ապօրինի մուտք գործած երկու ադրբեջանցի զինծառայողներ հանձնվեցին Ադրբեջանին՝ 32 հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Նրանցից մեկը Հայաստանում դատապարտվել էր քաղաքացիական անձի սպանության համար։

Եթե այս անգամ ևս քննարկվի զինծառայողին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, պետք է հստակ լինի՝ Հայաստանը դրան զուգահեռ բարձրացնելո՞ւ է Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը, և ի՞նչ իրավական ու քաղաքական պայմաններով կարող է նման որոշում ընդունվել։

Հանրությունն իրավունք ունի ստանալու միջադեպի ամբողջական ժամանակագրությունը՝ որտե՞ղ և ե՞րբ է հատվել սահմանը, ինչպե՞ս է զինծառայողը հասել Շաքի, որտե՞ղ է գտնվել այդ օրերին, ինչո՞ւ որոնումը արդյունք չի տվել, և ի՞նչ իրավական ընթացակարգ է սպասվում նրան։

Գլոբալ առումով, այս միջադեպը պետական սահմանի վերահսկողության և քաղաքացիների անվտանգության ապահովման արդյունավետության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին է։

 

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ» Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ» «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am