4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Ավելին՝ նախարարությունը հայտնեց, որ կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Այսինքն՝ խոսքը մեկ պատահական նմուշի մասին չէր։

Դրանից հետո, սակայն, սկսվեց պետական գերատեսչությունների հերթական «սպասեք, փորձաքննություն է ընթանում» շղթան։

«Ժողովուրդ» օրաթերթը շուրջ մեկ ամիս պարբերաբար հարցումներ է ուղղում պատասխանատու կառույցներին՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է պարզվել Ծավի ջրի վերաբերյալ։ Սակայն տարբեր գերատեսչություններից ստացվում են միմյանց փոխանցող պատասխաններ։

Առողջապահության նախարարությունից մատնանշում են մյուս կառույցների գործառույթները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պնդում են, որ պատճառի պարզումն իրենց գործառույթը չէ, առողջապահության տեսչական մարմնից սպասում են փորձաքննության արդյունքներին, իսկ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում աշխատանքները շարունակվում են։

Այսպիսով՝ բոլորը ինչ-որ բան ուսումնասիրում են, բայց գրեթե մեկ ամիս անց հանրությունը դեռ չունի ամենապարզ պատասխանը՝ ի՞նչ է կատարվել Ծավի ջրի հետ։

Այնինչ խնդիրը ոչ թե պարզապես թղթապանակում մնացած հերթական վարչական հարցն է։ Խոսքը մարդկանց խմելու և կենցաղային ջրի մասին է։

Առողջապահության նախարարությունն ինքն էր բնակիչներին հորդորել մինչև ջրի որակի վերականգնումը ընդհանրապես չօգտագործել ջուրը՝ ոչ միայն խմելու, այլև կենցաղային նպատակներով։

Արդյունքում Ծավի բնակիչները շուրջ մեկ ամիս ապրում են արտակարգ ռեժիմով։ Ջուրը բնակիչներին մատակարարվում է համայնքային միջոցներով՝ տարաներով և շշալցված տարբերակով։ Մեր տեղեկություններով՝ ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում նաև տվյալ տարածքում գտնվող զորամասում, որտեղ ևս ջրամատակարարման այլընտրանքային միջոցներ են կիրառվում։

Ու այստեղ առաջանում է շատ պարզ հարց․ եթե պետական մարմինները դեռ չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել, ապա ինչո՞ւ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ վաղը իրենց ծորակից հոսող ջուրը անվտանգ է։

Առավել ուշագրավ է այն, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ջրերն աղտոտելու վերաբերյալ։

Այսինքն՝ պետությունը ոչ միայն արձանագրել էր վտանգավոր ցուցանիշ, այլև հարցը հասցրել էր քրեական վարույթի մակարդակի։ Բայց դրանից հետո էլ հասարակությանը մինչ այժմ չի ներկայացվել հստակ և ամբողջական պատկերը՝ որտեղից է հայտնվել սնդիկը, ինչն է դրա աղբյուրը, ինչ է հայտնաբերվել հետագա ուսումնասիրություններով և, ամենակարևորը՝ ե՞րբ է Ծավի ջուրը կրկին անվտանգ լինելու։

Այս իրավիճակը գնալով սկսում է ավելի շատ նմանվել ոչ թե արագ և համակարգված քննության, այլ պատասխանատվության փոխանցման շղթայի։

Մեկը սպասում է մյուսին, մյուսը՝ փորձաքննության արդյունքներին, երրորդը՝ վարույթի ավարտին։

Իսկ գյուղացին սպասում է ջրին։ Գրեթե մեկ ամիս։Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական համակարգում արդեն կա մտավախություն, որ պատմությունը կարող է ավարտվել ոչ թե իրական պատճառի բացահայտմամբ, այլ հերթական «ցուցադրական» աշխատանքով․ երբ ամիսներ շարունակ տարբեր կառույցներ հայտարարում են, որ ուսումնասիրում են խնդիրը, իսկ վերջում հանրությանը ներկայացվում է այնքան ընդհանրական պատասխան, որ այդպես էլ պարզ չի դառնում՝ իրականում ինչ է տեղի ունեցել։

Այսինքն՝ հնարավոր է ստացվի ամենահարմար տարբերակը՝ ոչ ոք պատասխանատու չլինի, ոչ ոք չասի՝ որտեղից է սնդիկը հայտնվել, իսկ ամբողջ պատմությունը պարզապես «փակվի» փորձաքննությունների և իրականացված աշխատանքների մասին ընդհանուր ձևակերպումների տակ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով #ՈՒՂԻՂ․ Էրդողանի փեսան դուրս է եկել Ալիևի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am