Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել

2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին:

Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:

Գլխավոր դատախազություն

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ» Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ» «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ» Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am