Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը

Բուլղարիայում հնչած կրակոցները ցնցել են տեղի ֆուտբոլային և գործարար աշխարհը. Պլովդիվում սպանվել է տեղի «Բոտև» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 53-ամյա խոշոր գործարար Իլիյան Ֆիլիպովը: Մահվան փաստը պաշտոնապես հաստատել է Բուլղարիայի Ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը։ Ֆիլիպովը սպանվել է գլխին ստացած մեկ հրազենային վնասվածքից՝ իրեն պատկանող անշարժ գույքի տարածքում: Շրջանային դատախազ Վանյա Խրիստևան հաստատել է, որ հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հատկանիշներով։

Այս պահին Պլովդիվում մեծամասշտաբ ոստիկանական գործողություն է իրականացվում։ Քաղաքի մուտքերն ու ելքերը խիստ հսկողության տակ են, ստուգվում են կասկած հարուցող բոլոր մեքենաները: Սպանության վայրի մոտակայքում անտառային զանգված կա, և ոստիկանությունը ստուգում է վարկածը, ըստ որի՝ մարդասպանը թաքնվել է հենց այնտեղ ու դարանակալել գործարարին։ Առայժմ ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան, հայտնի չէ նաև՝ արդյոք նախկինում Ֆիլիպովը սպառնալիքներ ստացել է, թե ոչ։

Իլիյան Ֆիլիպովը «Բոտևի» մաժորիտար բաժնետերն էր դարձել 2025 թվականի հունիսին: Նրա անվան հետ է կապված նաև ակումբի տնային արենայի՝ «Խրիստո Բոտև» մարզադաշտի կառուցումը, որն ուղեկցվել էր ֆինանսական վեճերով և շինարարության ժամանակավոր դադարներով՝ պետությունից հավելյալ ֆինանսավորում պահանջելու պատճառով։ Բուլղարիայի ընթացիկ առաջնությունում «Բոտևը» վաստակած 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ վերջին օրերին Ֆիլիպովը ֆուտբոլային հարցերի շուրջ հրապարակային սուր բանավեճի մեջ էր մտել ֆուտբոլային հայտնի գործիչ, Սոֆիայի «Սլավիայի» նախագահ Վենցեսլավ Ստեֆանովի հետ։

Ֆիլիպովը հայտնի ֆիգուր էր նաև բիզնես ոլորտում. նա դեռ 2000 թվականից հանդիսանում էր PIMK խոշոր տրանսպորտային և շինարարական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը։ Գործարարի անունը հաճախ է շրջանառվել տարբեր հանրային և բիզնես կոնֆլիկտների, այդ թվում՝ Պլովդիվում շինարարական թույլտվությունների և տրանսպորտային հարկերի շուրջ ծագած վեճերում։ Նախորդ տարվա մարտին նա որպես վկա հարցաքննվել էր Թուրքիա բեռնատարներով կոկաինի ենթադրյալ տեղափոխման գործով, սակայն ստուգումների արդյունքում ընկերությունում որևէ խախտում չէր հայտնաբերվել։ Սպանությունից ընդամենը երեք օր առաջ Ֆիլիպովը ներկա է գտնվել Պլովդիվում կայացած հանրային միջոցառման:

Armsport

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմս Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ․ Պատրիարք Կիրիլը՝ Եզրաս սրբազանին Երևան-Երասխ ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն Նիկո՛լ, բեր թուղթը մտցրա աչքս, ես էլ ներողություն խնդրեմ, լեզուս հետ քաշեմ․ Բագրատյան (video) Նիկոլը հենց էդ պահին պետք ա Ալենին ասեր՝ձենդ կտրի․ռուսները շատ ծանր գնով են պահել Սյունիքը․Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ Արա՛, հասկանում ե՞ք՝ բոլոր թղթերով Տիգրանաշենը մերն ա․ Հրանտ Բագրատյան (video) Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը «Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին Թաթա Սիմոնյա՛ն, ում ա պետք քո ներողությունը․դու էդ քո ստացած փողերով գիտես՝ ինչ պետք ա անեիր․արցախցի (video) FlyDubai-ի անձնակազմի կազմում երկու օդաչու է եղել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից Հակասահմանադրական զեկույցով ՀՀ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին․ «Հայաքվեն»՝ ԵՀԽ-ին Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետո Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am