«Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին

Փաշինյանական ռեժիմը շարունակում է թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Եկեղեցու դեմ հրապարակած կառավարության ՊՈԱԿ-ի «զեկույցը» դեռ չէր հասցրել հանրությունը մարսել, երեքշաբթի օրը ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը, ԵԽԽՎ-ում հակադարձելով բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգեւորականներ», ՀԱԵ վերաբերյալ բրիտանացու հնչեցրած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ» եւ հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են Եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն․ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց՝ հոգեւորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։ Պատճառն այն է, որ Հայոց կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»։ Այս բառերի վրա էլ նրա ելույթն ընդհատեց նախագահողը՝ հորդորելով վերադառնալ քննարկվող թեմային եւ իր ողջ տեսքով ցուցադրելով այդ զազրելի ելույթին իր վերաբերմունքը։ Հրապարակը զրուցել ենք Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ:

- ՔՊ-ականներն այն աստիճան կատաղի են պայքարում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որ անգամ Եվրոպայում են բամբասում հայ հոգեւորականներից, եւ խայտառակությունը հասել է այնտեղ, որ ԵԽԽՎ նիստը նախագահողն է ընդհատում ՔՊ-ական կնոջ խոսքը: Լսե՞լ եք ՔՊ-ական կնոջ ելույթը, ինչպե՞ս եք գնահատում այս դիպվածը:

- Զեկույցից սկսած՝ այդ ելույթով վերջացրած, անամոթություն է: Փորձում են սեւացնել Եկեղեցին, սակայն այլ բան է, թե ինչ ես ցանկանում, այլ բան է, թե ինչ է ստացվում: Եկեղեցին իր տեղում է, Եկեղեցին իր ծառայությունները կատարում է, մենք ենք Եկեղեցու մեջ, եւ մեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Եկեղեցու ներսում: Առավոտյան ժամը 8-ից ծառայության մեջ ենք, մինչեւ գիշեր: Մեր ծառայության բովանդակությունը չի փոխվել եւ չի փոխվելու այս ամենից: Պղտորում են, մարդկանց ցավեցնում են, բայց ես կասեմ, որ չի կարելի քրիստոնյա մարդկանց հոգիները պղտորել: Արդեն քանի տարի է՝ այս իրավիճակն է, սա մեզ համար նոր երեւույթ չէ: Էջմիածինը՝ Վեհափառի գլխավորությամբ, մի քանի հայտարարությամբ է հանդես եկել, կոչեր ենք արել, հորդորներ, Վեհափառը հայրաբար հորդորել է` դադարեցնել այս ամենը, մենք էլ նույնն ենք պնդում: Շատ ու շատ կարեւոր հարցեր կան, ճիշտ կանեն՝ այդ հարցերով զբաղվեն: Մեր եկեղեցին իր առաքելության մեջ է, թողեք այն մնա իր առաքելության մեջ:

- Բայց Վեհափառը որքան հայրաբար հորդորներ է անում, իշխանավորներն ավելի են լկտիանում:

- Վեհափառն այլ կերպ չի կարող: Հայրն այլ ձեւով չի կարող վարվել: Լույսը լույս է տալիս ամենուր: Արեւը լուսավորում է ամենուր, անկախ այն բանից՝ արեւի տակ աղբ է, թե՝ գեղեցիկ անտառ: Վեհափառը հայրաբար է վարվում, դա տարիներով ապացուցված երեւույթ է: Իսկ թե ինչու են իշխանավորներն այսպես վարվում, դա իրենք գիտեն, սակայն ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել Եկեղեցին:

- Իսկ կառավարության հրապարակած զեկույցին ի՞նչ գնահատական կտաք:

- Զեկույցի մեջ սեւով սպիտակի վրա գրված է այն ամենը, ինչ չորս տարի շարունակ ասում են: Ես կարծում եմ, որ այն գրել են, որպեսզի թեման թարմ պահեն: Անկեղծ` չեմ էլ ուզում անդրադառնալ այդ զեկույցին: Եթե ինչ-որ լուրջ զեկույց լիներ, անպայման կանդրադառնայի, բայց այդ անլուրջ զեկույցին չեմ էլ ցանկանում անդրադառնալ:

- Տիրադավներից մի քանիսը նորից ակտիվացել են:

- Հայ հոգեւորականը պետք է խոսի եկեղեցու մասին, հոգեւորի մասին: Հոգեւորականի գործը հոգու մասին խոսելն է, եթե մարդիկ այլ թեմաներից են խոսում, ուրեմն իրենք այլ բանի կարիք ունեն:

- Օրինակ, Ստեփան Ասատրյանը կիրակի օրը Հանրայինի «Մեծ բանավեճի» ժամանակ ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր այս տարիներին փորձել են Եկեղեցին բարեկարգել, կարգալույծ են հռչակվել:

- Նախ ասեմ, որ մեծ համբերություն ունեք, որ այդ հաղորդումը նայել եք: Ինչ վերաբերում է այդ անձի պնդումներին, ապա Եկեղեցին բարենորոգող մարդիկ Եկեղեցուն են ծառայում, ծառայում են իրենց մտքով, գործով եւ խոսքով: Եկեղեցին բարենորոգողները մենք ենք: Եկեղեցին բարենորոգելուց առաջ նախ պետք է ասեն, թե ինչ է Եկեղեցին, որն է իրենց «բարենորոգման» նպատակը: Հայ առաքելական եկեղեցին բարենորոգվում է ամեն օր: Մի մտածող ասել է` ես այնքան բարեկամներ ունեմ, որ ժամանակ չունեմ իմ թշնամիների մասին խոսելու….

 

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Պատգամավորների բացահայտումը․ «Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ հավելյալ գումար գրեն» (video) ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video) ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video) Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am