Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ Աֆրինում ռազմական գործողությունների 9 օրվա ընթացքում զոհվել է 42 արաբ, հայ և քուրդ։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նրանցից 12-ը երեխաներ են, 7-ը քաղաքացիական կանայք։ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն (SDG), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) մարտնչում են Թուրքիայի զինված ուժերի ու «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների դեմ: Բազմաթիվ կորուստներ կան։ Հունվարի 27-ի դրությամբ YPG-ի և թուրքական ուժերի կորուստները ընդհանուր 72-ն էին։ Ընդ որում 4 թուրք զինվորի դի գտնվում է քրդական ուժերի ձեռքում։ Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան ռմբակոծել  է Աֆրինի հարակից Քալժիբա, Մարիամին գյուղերն ու Մաաբալի ավանը, ինչի հետևանքով թե ռազմական ուժերում, թե քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ են եղել,  զոհերի թիվը դեռ կարող  աճել՝ ծանր վիրավորների մահման դեպքում։ Հունվարի 21-26-ի ընթացքում Աֆրինի հիվանդանոց ընդունված վիրավորներից մահացել են 34 քաղաքացիական անձինք, որոնցից 10-ը երեխաներ են, 7-ը՝ կանայք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հունվարի 28-ին արված  հայտարարության համաձայն՝ թուրքական կողմն  ու իր դաշնակիցները ունեն 20 զոհ, որոնցից 7-ը Թուրքիայի զինված ուժերից են, մյուսները՝ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Աֆրինում իրենց հակառակորդի կորուստների թիվը հասել է 484-ի։ Իսկ հունվարի 29-ին Թուրքիայի զինուժի կողմից կատարված վերջին հայտարարության համաձայն՝ գործողության սկզբից  մինչ օրս քրդական ուժերը ընդհանուր առմամբ 597 զոհ են տվել։ Միաժամանակ բանակի ղեկավարության կողմից ավելի վաղ կատարված հայտարարություններով հաստատվել է թուրքական կողմից 5 զոհ և 11 վիրավոր ունենալու հանգամանքը։
Աղբյուր`    Ermenihaber.am

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am