Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում 33-ամյա Սարգիս Փ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Ղալամյանը և Արայիկ Բադալյանը։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծեփամածիկով։
