Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,– հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
