«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Գորիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գորիկ Ա.-ն տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և դարձի բերել այն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ամբողջական ինքնությունը։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Ըստ Նիկոլի որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Դատավոր Ռուշանյանը Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատալսումներ է նշանակել Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում Ասեմ՝ որոնք են Փաշինյանի հիբրիդային վախերը․ ի՞նչ է նա պատրաստում․ Անդրանիկ Թևանյանը՝ կալանավայրից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am