Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Աբհա, Նաջրան, Ջիզան շրջաններում, ինչպես նաև Տնտեսական քաղաքում «Արամկո» նավթային ընկերությանը պատկանող օբյեկտները, ինչպես նաև Խամիս Մուշաիթ ավիաբազան՝ զգալի վնասներ պատճառելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Մինչ այդ հութիները սաուդական ուժերին մեղադրել են լարվածության սրման համար՝ նշելով, որ Եմենի և նրա ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական պատասխանի։

Ըստ տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան չորս ավիահարված է հասցրել Եմենի հյուսիս-արևելքում գտնվող Մարիբի նահանգի ալ-Ջուբայի շրջանին, որը վերահսկվում է հութիների կողմից։

Հութիների հայտարարության մեջ նշվում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Սաուդյան Արաբիան 121 ավիահարված է հասցրել իրենց հսկողության տակ գտնվող շրջաններին։

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ մի շարք նավթային օբյեկտներ և կայանքներ թիրախավորվել են Եմենի հութիների կողմից՝ նշելով, որ հարվածների հետևանքով կան վիրավորներ։

«Թագավորության հարավային շրջանի մի շարք էներգետիկ ոլորտի օբյեկտներ և կայանքներ թիրախավորվել են։ Համապատասխան մարմինները սկսել են կարգավորել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», – նշված է X-ում նախարարության գրառման մեջ։

Նաև նշվում է, որ հարձակումները հրդեհներ են առաջացրել մի քանի վայրում։

Գերատեսչությունը հավելել է, որ ներկայում ընթանում է վնասի չափի գնահատում, և որ վիրավորները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարացվեց 21 օրով Իրանը հայտնում է, որ երկրի հարավում ամերիկյան ԱԹՍ են խոցել Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ հաղթահարել է քաղցկեղը Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Փեզեշքիան Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա». «Հրապարակ» Երևանում քաղաքացին փորձել է կեղծ թղթադրամներ փոխանակել Աստված հաճախ իր մեծ գործերը սկսում է լռության մեջ. Տեր Հեթում Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյա՛ն, արա էդ հեղափոխությունը, я в теме․ Արմինե Ադիբեկյան (video) Բանակում սպшնությունների և ինքնшսպшնությունների հարցը մի ձև պետք է լուծել․ Տիգրան Աբրահամյան (video) Մեզ շատ բարկացրել էր ԱԱԾ տնօրենի զեկույցը․ մեր նյարդերը տեղի տվեցին, ու․․․ Ագնեսա Խամոյան (video) Ձեզ ասում եմ՝ հանրաքվեն ինչ ճակատագիր էլ ունենա, Նիկոլի համար կատաստրոֆա է լինելու․․․ (video) Փաշինյանի՝Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի ճակատագիրն է որոշվելու․ կմտնի Թուրքիան,եթե․․․ Երվանդ Բոզոյան (video) Մարդիկ պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում Արեգնազի և Թևանյանի դատական նիստին․ Գևորգ Ստեփանյան (video) Փաշինյանն ամենօրյա վախերի մեջ է ապրում․ իրեն ծառայող «ԱԱԾ-ին» չի վստահում. Գեղամ Մանուկյան (video) Անդրանիկ Թևանյանի գործը միջպետական սկանդալ կարող է դառնալ․ Դերենիկ Մալխասյանը մանրամասնում է (video) Հիշու՞մ եք՝ Փաշինյանն ինչ հարայ-հրոց էր կապել, ու տեսեք՝ ինչ տեքստ է Քննչական ուղարկել․ Սուքիասյան (video) Արմեն Գրիգորյա՛ն, դու էդ գրքում մի բան ունեիր գրելու․ Հենրիխ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am