Իրանը հայտնում է, որ երկրի հարավում ամերիկյան ԱԹՍ են խոցել
Իրանի բանակը խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք, որը խախտել էր երկրի օդային տարածքը՝ Բանդար Աբբասի հարավային քաղաքի վրայով։
«Մի քանի րոպե առաջ Իրանի օդային տարածքը խախտած MQ-1 անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել և ոչնչացվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից», - ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
