Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ

Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցողը շատ դժվար է բացատրել միայն քաղաքականությամբ։ Պատերազմները, դաշինքների փոփոխությունը, նոր ուժային կենտրոնների ձևավորումը, Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը, Չինաստանի վերելքը, Մերձավոր Արևելքի պատերազմները՝ այս ամենը ավելի մեծ փոփոխության դրսևորումներ են։

Փոխվում է ոչ միայն ուժերի հարաբերակցությունը, այլև այն պատկերացումները, որոնց վրա վերջին տասնամյակների միջազգային համակարգն էր կառուցված։ Ի՞նչ է ինքնիշխանությունը, ո՞րն է պետության շահը, որքանո՞վ է պետությունը որոշում իր տարածքում տեղի ունեցողը, ի՞նչ նշանակություն ունի պատմական հիշողությունը, որտե՞ղ են անցնում ազգային շահի սահմանները։

Երկար ժամանակ թվում էր, թե գլոբալացումը այս հարցերի մեծ մասին արդեն պատասխանել է։ Պետությունների սահմանները պետք է ավելի քիչ նշանակություն ունենային, տնտեսական կապերը՝ ավելի շատ, իսկ ազգային ինքնությունը՝ աստիճանաբար տեղ զիջեր ավելի լայն ինքնություններին։

Այսօր հակառակն ենք տեսնում։ Պետությունները կրկին ավելի կոշտ են պաշտպանում իրենց շահերը, հասարակությունները վերադառնում են ինքնության, պատմության և մշակութային պատկանելիության հարցերին, իսկ մեծ տերությունները բացահայտ խոսում են իրենց ազդեցության գոտիների և ռազմավարական տարածքների մասին։ Այս պայմաններում պատերազմներն էլ միայն տարածքի կամ ռեսուրսների համար չեն․ դրանց խորքում նաև պայքար է այն մասին, թե ինչպիսի աշխարհ է ձևավորվելու և ինչ կանոններով է այն ապրելու։ 

Հայաստանի համար այս փոփոխությունը հատկապես զգայուն է։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեծ քաղաքականության յուրաքանչյուր փոփոխություն անմիջապես անդրադառնում է անվտանգության, սահմանների, հաղորդակցության և ազդեցության հարաբերակցության վրա։

Այսօր քննարկվող ճանապարհները, կապուղիները, սահմանային պայմանավորվածություններն ու տարածաշրջանային նախագծերը պետք է հասկանալ հենց այս շրջանակում։ Դրանց նշանակությունը միայն տնտեսական կամ տեխնիկական չէ։ Դրանք կարող են փոխել տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը և Հայաստանի հնարավորությունների շրջանակը:

Եթե պետությունը չի հասկանում այն միջավայրը, որում գործում է, շատ հեշտ է ուրիշի ռազմավարական նպատակը ընդունել որպես սեփական զարգացման ծրագիր, իսկ ուրիշի անվտանգության հաշվարկը՝ որպես սեփական անվտանգության երաշխիք։

Այստեղ է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունը կապվում է քաղաքակրթական խնդրի հետ։ Այն փուլում, երբ փոխվում են ոչ միայն պետությունների հարաբերությունները, այլև հասարակությունների պատկերացումները պետության, պատմության, ինքնության, անվտանգության և սեփական շահի մասին, նշանակում է՝ փոփոխությունն արդեն շատ ավելի խորն է, քան իշխանությունների կամ քաղաքական ուժերի հերթափոխը։

Հայաստանն այսօր հայտնվել է հենց այդ երկու գործընթացների հատման կետում՝ աշխարհում ուժերի և պատկերացումների մեծ վերադասավորման, մի կողմից, և սեփական պետական ու ինքնության պատկերացումների փոփոխության, մյուս կողմից։

Ուստի մեր շուրջը կատարվողը պետք է կարդալ ոչ թե առանձին հայտարարությունների ու պայմանավորվածությունների շարքով, այլ ամբողջ պատկերի մեջ։ Քաղաքական իրադարձությունները փոխվում են արագ, իսկ դրանց տակ ընթացող քաղաքակրթական փոփոխությունները կարող են որոշել շատ ավելի երկար ժամանակահատվածի իրականությունը»:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am