«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը ձեռք բերելու մասին` նշելով, որ «կարմիր սատանաները» հրաշալի գործարք են կատարել: Գրում է armsport.am-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» փոխանակվել են ֆուտբոլիստներով: Սանչեսը տեղափոխվել է Մանչեսթեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը` Լոնդոն:
«Սանչեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» գումար չի վճարել: Դա պարզապես հրաշալի գործարք է: Նա մեր թիմ է տեղափոխվել անվճար: Ալեքսիսի խաղամակարդակը բավականին կայուն է: Նա գոլ է խփում, գոլային փոխանցումներ է կատարում և օգնում է թիմին այն ժամանակ, երբ գնդակը մրցակցի մոտ է: Կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Անձամբ ես կարծում եմ, որ Սանչեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,-Մոուրինյուի խոսքն է մեջբերում «A Bola»-ն:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը