Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի Եվրամիության անդամակցության հարցի շուրջ 15 օրվա ընթացքում հանդես է եկել էապես տարբեր շեշտադրումներով՝ հակասելով ինքն իրեն։ Օգոստոսի 24-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։

«Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»։

Փաշինյանի՝ օգոստոսի 24-ի ելույթի ամբողջական սղագրությունը։

Սեպտեմբերի 1-ին, Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը արդեն հայտարարեց, որ Հայաստանի համար այս պահին ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն ընտրության առարկա չեն, քանի որ իրական այլընտրանք դեռ չկա։

«Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ»,- ասել է Փաշինյանը և շարունակել. «Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի»։

Այսպիսով, 15 օրվա տարբերությամբ Փաշինյանի հրապարակային ձևակերպումները հետևյալն են. օգոստոսի 24-ին՝ Հայաստանը «առաջիկայում» պետք է սկսի ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, իսկ սեպտեմբերի 1-ին՝ «այս պահին» ընտրության կարիք չկա, քանի որ «այլընտրանքն իրականում ստեղծված չէ»։ Խոսքը նույն՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ապագայի հարցի մասին է, սակայն երկու ելույթներում դրա ժամանակացույցն ու քաղաքական շեշտադրումը տարբեր են։ Սա նշանակում է, որ Եվրամիություն մտնելու հրապարակային խոստումները կեղծ են Փաշինյանի կողմից, և նա էլի խաբում է մեր հասարակությանը»։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Հայ-իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video) «Օտարերկրյա գործակալ» էի, բայց մեղադրականում դրա մասին ոչ մի բառ չկա. Թևանյան 622 հազար դոլարանոց սուտը պայթեց. Անդրանիկ Թեւանյանի ուղերձը կալանավայրից (video) «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով #ՈՒՂԻՂ․ Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլն արագ թռել է ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Փաշինյանը նոր «բռնոցի» է սկսում․ իշխանությունը պատրաստվում է Տիգրանաշենի հարցին (video) Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին. դատական անկախության, ընդդիմության և խոսքի ազատության խնդիրներ Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ-ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը․ Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ» Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am