Պուտինի հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանի՝ ՇՀԿ գագաթաժողովին գնալու միակ նպատակը ՌԴ նախագահի հետ հանդեպելու առիթը բաց չթողելն էր: Հունիսի 7-ից հետո, նա ոչ մի կերպ չէր կարողանում Պուտինի հետ հանդիպել:

Սակայն երկար սպասված բիշքեկյան հանդիպումը փոխզիջման չհանգեցրեց:
ՌԴ նապագահի ասուլիսից ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան լայվից ակնհայտ էր, որ հիմնական հակասությունը չի հաջողվել հանել օրակարգից։
Նիկոլը ճգնում էր «բացատրել», որ․օրենք ընդունելը դեռևս չի նշանակում, անդամակցել ԵՄ-ին։ Հետևաբար, չկա հանրաքվեի անհրաժեշտություն։

Պուտինը շարունակում էր պնդել, որ ՌԴ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տեսանկյունից, այդ օրենքը նշանակում է, որ Նիկոլի կառավարությունն ընտրել է ԵԱՏՄ-ն լքելու և Եվրոպա գնալու ուղղությունը։

Նիկոլի կառավարությունը հերթական անգամ Հայաստանը դրել է անհեթեթ վիճակի մեջ: Եթե Ադրբեջանը կարող է պարտադրել հանրաքվե ու ստիպել հրաժարվել հայկական պետության գոյության իմաստից ու գլխավոր իդեալներից, ապա ինչու ԵԱՏՄ-ն ևս չի կարող պահանջել հանրաքվե: Փաստացի այդ հանրաքվեով ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարի գոյություն չունեցող, վերացական «եվրոպական ուղղության» և փաստացի գործող և Հայաստանին տնտեսական շահավետություն ապահովող ԵԱՏՄ միջև։
Բացի այն, որ ԵՄ ուղղության ընտրություն գոյություն չունի, չկա վստահություն նաև հանրաքվեի արդյունքների հարցում։ Հետևաբար Նիկոլի մարտավարությունը ժամանակ ձգելն ու դեպի ԵՄ շարժվելն է՝ միաժամանակ հնարավորինս երկար պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Բիշկեկյան հանդիպումից երևաց, որ Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել, մինչև Հայաստանը գտնի իր անկյունը ԵՄ-ում։ Նրանք արդեն իսկ Հայաստանի ընդունած օրենքը համարում են քաղաքական ընտրություն։ Հետևաբար, անկախ նրանից՝ հանրաքվե կլինի, թե ոչ, միևնույն է ՌԴ-ն շարունակելու է արձագանքել Հայաստանի վարած քաղաքականությանը: Ուկրաինայի, ու Մոլդովայի օրինակները բավարար են Ռուսաստանին՝ միևնույն սխալը չկրկնելու և իրավիճակը նոր հակամարտության չհասցնելու համար: Հատկապես, որ Հայաստանն Արևմուտքին այսօր պետք է՝ Ռուսաստանից պոկելու և իր հակառուսական արշավի մեջ ևս մեկ գլադիատոր (ինչպես Ուկրաինան է) ավելացնելու համար:

Հետևաբար, քանի դեռ Ռուսաստանի ձեռքում կան գործիքներ՝ վերջինս դա կիրառելու է:
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա։
Մեր ժողովրդի համար, ԵՄ-ն հենց վաղը չի կարող փոխարինել ռուսական շուկային, գազին և տնտեսական կապերին։ Սակայն ՌԴ-ն կարող է մեկ օրում տնտեսական ու սոցիալական բարդություններ ստեղծել մեզ համար։
Կարելի է ասել, որ, բիշքեկյան հանդիպումը կարող է վերածվել ռուս-հայկական դիմակայության մեկնարկի:

Հ.Գ. «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմակայանը Գյումրիում պետք չէ, մենք կգնանք թեկուզ վաղը»։ — Վլադիմիր Պուտին
Պուտինի այս հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լծակից՝ առանց պատասխանելու ՀՀ անվտանգային միջավայրում առաջանալիք նոր վակումի հարցին»,- գրել է նա:

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am