Վթարային ջրանջատում՝ Աջափնյակում և Էրեբունիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 20-ին ժամը 13:00-15:00-ն կդադարեցվի Ազատամարտիկների Պող., Ազատամարտիկներ 1-5 նրբանցքների, Սուվորովի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի, Թորամանյանի, Բելինսկի փողոցների, Սասունցի Դավթի նրբանցքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 20-ին ժամը 13:00-15:00-ն կդադարեցվի Նազարբեկյան , Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնմանհամար:
