Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ

Մեծ Բրիտանիան «100 տոկոսով» կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Էնդի Բըրնհեմը Մոսկվայի նախազգուշացումից հետո, թե Լոնդոնի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը «հետևանքների» կունենա։

 

 

«Լոնդոնի գործողություններն անխուսափելիորեն հետևանքներ կունենան, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ, և որքան մեծ է աջակցությունը Կիևի ահաբեկչական մեքենային, այնքան բարձր կլինի այն գինը, որը նա կվճարի», – ավելի վաղ Telegram-ի իր ալիքում հրապարակված հայտարարության մեջ նշել էր Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը։

Բըրնհեմն ընդգծել է, որ սա «Մեծ Բրիտանիայի կողմից այն քաղաքականության շարունակությունն է, որի մասին վաղուց հայտարարել է՝ 100 տոկոսով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծված այս անօրինական պատերազմի դեմ»։

 


«Մենք իրավիճակային ընկերներ չենք։ Մենք Ուկրաինայի կողքին կլինենք նրա կարիքի պահին, և դա չի փոխվի», – ասել է վարչապետը։

Ուկրաինան հեռահար հարվածներ հասցնող անօդաչու սարքեր է օգտագործում նավթավերամշակման գործարաններին և լոգիստիկ օբյեկտներին հարվածելու համար։

 

 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի հաստատել, թե արդյոք բրիտանական արտադրության անօդաչու սարքեր են օգտագործվել այդ հարձակումներում։

Հունիսին Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ 2026 թվականի ավարտին Ուկրաինային կտրամադրի 150 հազար անօդաչու սարք՝ 752 միլիոն ֆունտ ստեռլինգի (996 միլիոն դոլար) ֆինանսավորման փաթեթի շրջանակում։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am