Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար

Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից ուղղակի նյութական վնասը գնահատվում է 30 տրիլիոն պեսո (9,6 միլիարդ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։

«Արդեն կա այդ ամբողջ աղետի տնտեսական մասշտաբի առաջին տեխնիկական գնահատումը: Մասնավոր ընկերությունը հաշվարկել է Չոկոյում, Վալիե դել Կաուկայում, Ռիսարալդայում, Կինդիոյում և Կալդասում ուղղակի նյութական վնասը, որը մոտենում է 30 տրիլիոն պեսոյի, որից 24,5 տրիլիոն պեսոն (խմբ.՝ 7,8 միլիարդ դոլար) բաժին է ընկնում շենքերին և 5,5 տրիլիոնը (խմբ.՝ 1,8 միլիարդ դոլար)՝ ենթակառուցվածքներին: Սրանք նախնական թվեր են», – նրա ուղերձից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարը նշել է, որ չնայած Չոկոյի նահանգում վնասը բացարձակ թվերով ավելի քիչ է, քան մյուս տարածաշրջաններում, հենց այնտեղ է, որ համամասնական վնասը ամենամեծն է:

Ինչպես հայտնել է նախագահը, վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 289 մարդ, 4187-ը՝ վիրավորվել, անհետ կորած է 142 մարդ։

Ավերվել է 26 945 տուն, վնասվել՝ 127 557-ը։ Օգնություն ցուցաբերելու համար Կոլումբիա է ժամանել 138 օտարերկրյա փրկարար ԱՄՆ-ից, Էկվադորից և Իսրայելից։7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չոկոյի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Կոլումբիայի արևմուտքում:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am