«Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Սահակյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք,
4 տրանսպորտային միջոց,
4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Ասատուր Սահակյանի անունը նախկինում ևս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ 2017-ին «Էրեբունի» ընտրատարածքից ռեյտինգային կարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց և չընտրվելուց հետո նա վերադարձել է ՊԵԿ-ում զբաղեցրած նախկին պաշտոնին՝ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնին։

Սահակյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից։ 2017 թվականի փետրվարին նա ազատվել էր աշխատանքից՝ ՀՀԿ ընտրական ցուցակով թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում նա ստացել էր 1726 ձայն։

Ասատուր Սահակյանը և նրա եղբայրը՝ Արտյոմը, Էրեբունի վարչական շրջանում «Վենեցիա» հյուրանոցային համալիրի, ինչպես նաև Մոնումենտում գործող համանուն ռեստորանի սեփականատերերն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով` hraparak.am

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն «Էս զոհերը պետք էին, որ Մարիամիկը ձիուն պաչի, լեզուն դուրս քցի, ու․․․»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am