Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2 ամիս կալանավորելու որոշումից հետո վերջինիս տարել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան, որտեղ նա այս պահին կրում է կալանքը։

Երևան Կենտրոն ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում նաև այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը Արգամ Աբրահամյանի աներն է։

Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենով սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։

Սպանությունից ավելի քան երեք տարի անց գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանք կիրառվեց։

Քննչական կոմիտեի վարկածով՝ վրեժխնդրության շարժառիթով Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։

Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։

Սակայն ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությունից հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ նոր ապացույց է հայտնվել 2024-2026 թվականներին, որը քննությանը թույլ է տվել երեք տարի անց Աբրահամյանին ներկայացնել որպես ենթադրյալ պատվիրատու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Պաղեստինցու սպանությունից օրեր անց նրա ընտանիքի տունը պայթեցվել է իսրայելական ուժերի կողմից Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am