«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից օգոստոսի 3-ին հայտարարեց, որ իր կնոջ՝ «ՀայՓոստ»-ի տնօրենի աշխատավարձը ընկերության պատմության մեջ ամենացածրն է։

«Ժողովուրդ»-ը փորձեց ստուգել այդ հայտարարությունը՝ ուղիղ հարցում ուղարկելով «ՀայՓոստ»-ին։ Պատասխանը ուշագրավ է․ ընկերությունը մեզ տվեց 20 տարվա բոլոր տնօրենների անուններն ու պաշտոնավարման ժամկետները, բայց աշխատավարձերի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել ընկերությունը։

Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը՝ ի դեմս տնօրեն Շուշան Ալեքսանյանի, պատրաստ է հանրությանը ասել՝ ովքեր են ղեկավարել ընկերությունը անցած 20 տարիներին, բայց պատրաստ չէ ասել, թե այդ ղեկավարները որքան են վարձատրվել։

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր շատ կոնկրետ բաներ՝ վերջին 20 տարիների տնօրենների աշխատավարձերը, դրանց փոփոխությունները, պարգևավճարները, հավելավճարներն ու այլ դրամական վճարումները։

Ըստ «ՀայՓոստ»-ի պատասխանի՝ աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար, առանց աշխատողի համաձայնության, այն չի կարելի տրամադրել։

Բայց այստեղ է սկսվում գլխավոր հարցը։ Եթե Հայկ Կոնջորյանի հրապարակային հայտարարությունը վերաբերում է «ՀայՓոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձին, ապա այդ հայտարարությունը ինչպե՞ս պետք է ստուգի հանրությունը։

Կոնջորյանը ոչ թե իր տան խոհանոցում է այդ մասին խոսել, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից։ Իսկ «ամենացածր աշխատավարձը» փաստական պնդում է, որը ենթադրում է համեմատություն ընկերության նախկին պաշտոնների աշխատավարձերի հետ։

Բայց ինչպես համեմատենք, եթե նախկին տնօրենների աշխատավարձի մասին տեղեկությունը տիրապետում է միայն ընկերությունը։

Ընդգծենք, որ «Ժողովուրդ»-ը նախկինում նույնպես դիմել էր «ՀայՓոստ»-ին և ԲՏԱ նախարարությանը՝ պարզելու Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի չափը, սակայն էլի այդ տվյալը պահվեց՝ ինչպես պետական գաղտնիք։

Սակայն այստեղ կա մի կարևոր տարբերություն․ մենք չենք պահանջել որևէ աշխատակցի առողջական, ընտանեկան կամ այլ ինտիմ տվյալներ։ Հարցը վերաբերում է աշխատանքի դիմաց վճարվող՝ ընդ որում արդեն պետական բյուջեից, գումարին և դրա համեմատությանը «ՀայՓոստ»-ի նախկին ղեկավարների վարձատրության հետ։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում է տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պաշտպանության նպատակով։ Բայց նույն օրենքը նաև կարգավորում է հանրային նշանակության կազմակերպություններից տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Սա կոնկրետ հանրային շահ հետապնդող հարց է, քանի որ Շուշան Ալեքսանյանը՝ «ՀայՓոստ»-ի ղեկավարը, պետական ՓԲԸ-ից ստանում է ամսական 3.4 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ, և հանրությունը պետք է դրա հիմնավորումը ստանա։

Բայց ո՛չ թիվ։ Ո՛չ հաշվարկ։ Ո՛չ համեմատական։ Միայն օրենքների երկար ցանկ և վերջ։

Ինչ է ստացվում. «ՀայՓոստ»-ի ղեկավարը՝ Շուշան Ալեքսանյանը, նախկին տնօրենների աշխատավարձի և իր աշխատավարձի մասին տեղեկությունը, որը անձնական տվյալ է համարում, փոխանցում է բացառապես իր ամուսնուն՝ իշխանական ձայներով ԱԺ փոխխոսնակ ընտրված Հայկ Կոնջորյանին։

Այսինքն՝ անձնական գաղտնիքը, որը առնչվում է անգամ նախկին տնօրեններին, գաղտնիք «ՀայՓոստ»-ի ղեկավարի ամուսնու համար։

Սա այն դեպքն է, երբ պետական, հանրային շահը միախառնվել է անձնական, ընտանեկան շահի հետ, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում գտնվող հարց է»։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղադասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am