Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քաղաքական և իշխանական դաշտից, ինչպես նաև Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։

Սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։

Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաև վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները՝ հետաքրքիր է՝ վարչապետը ներկա կլինի՞ Սիմոնյանի հարսանիքին, թե՞ իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով։

Նկատենք, որ սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։ Ուստի սեպտեմբերի 5-ի միջոցառումը կարող է դառնալ ոչ միայն նախկին ԱԺ նախագահի անձնական կյանքի կարևոր իրադարձություն, այլև իշխանական վերնախավի յուրատեսակ հավաք, որտեղ հյուրերի կազմն ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ բացակայությունը քաղաքական առումով պակաս հետաքրքիր չեն լինի, քան բուն հարսանիքը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացրեց մոտ մեկ ամիս առաջ։ Անելա Գուբրյանը Ալեն Սիմոնյանի ընկերոջ դուստրն է, 26 տարեկան է»։

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Լսե՛ք՝ էս փողոցից եկածներն ինչ են ասում․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Պաղեստինցու սպանությունից օրեր անց նրա ընտանիքի տունը պայթեցվել է իսրայելական ուժերի կողմից Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am