Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման։
Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։
Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։
Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։
Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։
Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։
Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։
Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։
Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։
Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ ԵՄ-ն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին․ Իշխան Սաղաթելյան Մարդիկ խեղդվում են փոշուց․ Քրիստինա Վարդանյան Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի և նրա ենթադրյալ սիրուհու շուրջ սկանդալին Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան «Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք». Քրիստինե Վարդանյան Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Գործը մուտք է եղել դատարան Բուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am