Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ներկայացրել է ինքնաբացարկ հայտնած դատավորի որոշումը․

«ՈՐՈՇՈՒՄ

դատավորի ինքնաբացարկի մասին

ք. Երևան «___» __________ 2026 թ.

ՀՀ __________ առաջին ատյանի դատարանի դատավոր ․․․․ (այսուհետ՝ Դատավոր), քննության առնելով թիվ ________ քրեական գործով (ըստ մեղադրանքի Ն.Ս.Օ.Տ.Տ. ________-ի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ________) վարույթին մասնակցելու անհնարինության մասին հարցը,

ՊԱՐԶԵՑԻ.

1. Իմ վարույթում գտնվում է քրեական գործ, որով մեղադրյալը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) հոգևոր առաջնորդն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ________-ը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի Վեհափառ անձը ՀՀ Սահմանադրությամբ ճանաչված ազգային Եկեղեցու բացառիկ առաքելության և իր կարգավիճակի ուժով եզակի դիրք է զբաղեցնում հանրության կրոնական և մշակութային կյանքում։

2. Ես հանդիսանում եմ ՀԱԵ մկրտված անդամ, կանոնավոր մասնակցում եմ խորհուրդներին և կրոնական արարողություններին։ Այս հանգամանքը գաղտնիք չէ և կարող է հեշտությամբ հաստատվել։

3. ՀՀ ՔրԴՕ 66-րդ հոդվածի՝ դատավորը չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ։ Նույնանման կարգավորում ամրագրված է ՀՀ դատական օրենսգրքում և համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված չափորոշիչներին։

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ.

4. Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի՝ ՀԱԵ ճանաչվում է որպես «բացառիկ առաքելություն կրող» հայ ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Այս սահմանադրական դրույթը նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Վեհափառ Հայրապետի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից. նա հանդիսանում է ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ։

5. Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 90%-ը ՀԱԵ անդամ են, առաջանում է օբյեկտիվ խնդիր. Նույն Եկեղեցուն պատկանող ցանկացած դատավոր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նրա կարգավիճակի կապակցությամբ հարուցված քրեական մեղադրանք քննելիս, անխուսափելիորեն հասարակության կողմից կընկալվի որպես կրոնական հեղինակության ազդեցության տակ գտնվող անձ, նույնիսկ եթե սուբյեկտիվորեն նա անաչառ է։

6. Եվրոպական դատարանն իր պրակտիկայում (մասնավորապես՝ «Պիտկևիչն ընդդեմ Ռուսաստանի», ինչպես նաև «Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի» գործերում) արձանագրել է, որ դատավորի անաչառությունը գնահատվում է ոչ միայն սուբյեկտիվ (նրա անձնական համոզմունքներ), այլև օբյեկտիվ չափանիշով՝ որպես նրա անկախության ընկալում կողմնակի դիտորդի կողմից։ Եթե ողջամիտ, անաչառ և տեղեկացված դիտորդի մոտ կասկածներ են առաջանում, թե դատավորն ի վիճակի է որոշում կայացնել բացառապես օրենքի հիման վրա, ապա այդ դատավորի մասնակցությունը գործի քննությանն անթույլատրելի է։

7. Տվյալ գործով մեղադրանք է ներկայացվել այն անձին, որը Եկեղեցու բացառիկ առաքելության ուժով հավատացյալների կողմից ընկալվում է որպես հոգևոր հովիվ՝ Վեհափառ Հայրապետ։ Նման անձի դեմ դատական վարույթն ունի բարձր հասարակական նշանակություն և ուղեկցվում է լրատվամիջոցների և քաղաքացիների ուշադրությամբ։ Այս պայմաններում նույնիսկ դատավորի կրոնական դոգմաներից կամ եկեղեցական հիերարխիային անձնական հավատարմությունից կախվածության փոքրագույն ակնարկը կարող է վարկաբեկել դատական իշխանությունն ամբողջությամբ։

8. Ես գիտակցում եմ, որ զուտ եկեղեցուն պատկանելու փաստը չի կարող ինքնաբերաբար հիմք հանդիսանալ ինքնաբացարկի համար, և դատավորները կոչված են օրենքը վեր դասել անձնական համոզմունքներից։ Սակայն գործի հանգամանքների եզակիությունը՝ մեղադրանք է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Վեհափառին, այլ ոչ թե հասարակ հոգևորականին, առաջացնում է նախադեպը չունեցող կոնֆլիկտ դատավորի՝ օբյեկտիվ լինելու պարտականության և նրա կրոնական ինքնության միջև։

9. Իմ որոշման առանցքային հիմքը նաև մեղադրանքի բնույթն է։ Գործի նյութերից բխում է, որ մեղսագրվող արարքները չեն պատկանում ընդհանուր հանցագործությունների շարքին (օրինակ՝ սպանություն, կողոպուտ, խարդախություն)։ Դրանք անմիջականորեն առնչվում են եկեղեցու՝ որպես կազմակերպության ներքին կառավարմանը, կրոնական նորմերին և կրոնական կառույցի ներսում փոխհարաբերություններին։ Այլ կերպ ասած՝ մեղադրանքը վերաբերում է այն գործողություններին, որոնք Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Վեհափառ Հայրապետը, ենթադրաբար կատարել է (կամ չի կատարել) հենց որպես Եկեղեցու ղեկավար, այլ ոչ թե որպես մասնավոր անձ։

10. Այս առումով իմ պատկանելությունը ՀԱԵ-ին ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Որպես Եկեղեցու անդամ՝ ես հոգևոր առումով ենթակա եմ եկեղեցական հիերարխիային և ճանաչում եմ Վեհափառի հեղինակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ եկեղեցու ղեկավարման հետ կապված գործողությունների օրինականությունը գնահատելու համար ինձ անհրաժեշտ կլինի դատողություններ անել այն երևույթների վերաբերյալ, որոնք իմ հավատքի և կրոնական դաստիարակության առարկա են։ Սա ոչ միայն տեսական կոնֆլիկտ է, այլ անհաղթահարելի հակասություն իմ ԱՇԽԱՐՀԻԿ ԴԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ԻՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ, երբ դատարանի քննության առարկան ոչ թե արտաքին փաստերն են, այլ այն գործունեությունը, որը կազմում է եկեղեցական ծառայության էությունը։

11. Քանի որ ես աշխարհական եմ, սակայն միաժամանակ հոգևոր առումով ենթակա եմ եկեղեցական հիերարխիային, առաջանում է ռիսկ, որ իմ իրավական գնահատականները կարող են մեկնաբանվել որպես եկեղեցական նորմերի խախտում, ինչն անընդունելի է ինչպես դատարանի անկախության, այնպես էլ եկեղեցու հանդեպ հարգանքի պահպանման տեսանկյունից։

12. Տվյալ գործի բացառիկ հանրային հնչեղության և հասարակության մեջ առկա զգայունության պայմաններում, ցանկացած դատավորի պատկանելությունը ՀԱԵ-ին, անկախ իր կամքից և պրոֆեսիոնալիզմից, ղջամիտ, անաչառ և տեղեկացված դիտորդի մոտ կարող է հարուցել կասկածներ արդարադատության անկողմնակալության վերաբերյալ։ Ուստի, արդարադատության հեղինակությունը կանխարգելիչ պաշտպանելու և դատարանի հանդեպ հանրային վստահությունը անխաթար պահելու համար՝ ես գալիս եմ եզրակացության, որ պարտավոր եմ ինքնաբացարկ հայտարարել՝ խուսափելու նաև բացարկի մասին անվերջ միջնորդություններից բխող «կողմնակի շոուից» (գործի էությունից շեղող աղմուկից ու ձգձգումներից)։

Ելնելով վերագրյալից ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

Հայտարարել ինքնաբացարկ»։

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am