Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը

Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շեշտադրեց խորհրդարանական քաղաքական մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ կոչ անելով պատգամավորներին հաղթահարել այն կարծրատիպը, թե ԱԺ-ն վերածվել է անիմաստ վեճերի, վիրավորանքների և անհարգալից հռետորաբանության հարթակի։ Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը ձևավորվել է դեռևս 2018 թվականից, սակայն առավել սրվել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել իշխանությանը տրված ժողովրդի վստահության քվեն։ Այս համատեքստում Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց փոխհարաբերությունները սկսել «զրոյական կետից»՝ առաջնորդվելով մարդկային պարկեշտության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

Սակայն Ռուբինյանի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է։ Նա փորձում է խորհրդարանական լարվածության արմատները վերագրել բացառապես ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելուն։ Այս թեզը ոչ միայն սուբյեկտիվ է, այլև չի արտացոլում եղած գործընթացների ամբողջական պատկերը։

Խորհրդարանական մշակույթի դեգրադացիան և քաղաքական շփման բարեկրթության սահմանների խախտումը չեն կարող դիտարկվել որպես ընդդիմության կամային որոշման հետևանք։ Դրանք, ըստ էության, ձևավորվել են իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Քաղաքական հակասությունները խորացան ազգային հարցերի շուրջ ծանր հետևանքներ ունեցած իրադարձությունների ֆոնին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Արցախի ամբողջական հայաթափումից, ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասի օկուպացիայից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում իշխանության որդեգրած միակողմանի զիջողական քաղաքականությունից, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նախաձեռնված հակամարտող դիրքավորումից, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ իրավական և վարչական ճնշումների հետևողական կիրառման պայմաններում։
Բացի այդ, վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեք հիմնական ընդդիմադիր ուժերի նկատմամբ դրսևորված ճնշումները, վարչական և քաղաքական ռեսուրսների անհավասար կիրառումը էականորեն խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։ Այս իրողությունները չեն կարող անտեսվել, երբ քննարկվում են խորհրդարանական ճգնաժամի պատճառները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուբինյանի հնչեցրած կոչի և Նիկոլ Փաշինյանի հետընտրական հռետորաբանության միջև առկա ակնհայտ հակասությունը։ Հետընտրական շրջանում Փաշինյանը բազմիցս հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ հայտարարություններով՝ խոսելով ձերբակալությունների, քրեական պատասխանատվության և ունեզրկման մասին։ Նման քաղաքական միջավայրում դժվար է ակնկալել, որ ընդդիմությունն իշխանության առաջարկած «զրոյական կետը» կընդունի որպես անկեղծ երկխոսության հիմք։

Հետևաբար, Ռուբինյանի կողմից խորհրդարանական քաղաքակրթության վերականգնման մասին հնչեցված կոչը, ավելի շատ հանրային ընկալումների վրա ազդելու փորձ է, քան ճգնաժամի իրական պատճառների ընդունում։ Ազգային անվտանգության, պետականության, տարածքային կորուստների, քաղաքական վստահության և իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շուրջ ձևավորված ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով, քանի դեռ բացակայում է դրանց պատճառների քաղաքական և ինստիտուցիոնալ գնահատականը։ Եվ բոլորովին էական չէ, թե իշխանությունը քանիերորդ անգամ է վերարտադրվել կամ ընդդիմությունը քանի տոկոս ձայն է ստացել․․․»։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am