Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը երկրորդ քվեարկությունն է անցել ԱՄՆ Սենատում

Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացման օրինագիծը հուլիսի 29-ին անցել է երկրորդ ընթացակարգային քվեարկությունն ԱՄՆ Սենատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։

Այդ փաստաթղթի շուրջ քննարկումներ սկսելու օգտին հանդես է եկել 84 սենատոր, դեմ՝ 12-ը։ Այդ արդյունքները նշանակում են, որ օրինագծի վրա աշխատանքը կարող է շարունակվել, իսկ ավելի ուշ կարող է տեղի ունենալ վերջնական քվեարկությունը։

Օրինագծի վերաբերյալ առաջին ընթացակարգային քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ դրա օգտին հանդես է եկել 86 սենատոր, դեմ՝ 12-ը։

Օրինագծի նոր տարբերակով առաջարկվում է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաև այն օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, աջակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ Այն նաև նախատեսում է սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի և ռուսական խոշոր էներգետիկ նախագծերի, այդ թվում՝ «Յամալ СПГ»-ի, «Արկտիկ СПГ»-ի նախագծերի նկատմամբ։

Նախկինում առաջարկվող՝ Ռուսաստանից էներգակիրներ գնող բոլոր երկրների նկատմամբ 500 տոկոսի մաքսատուրք սահմանելու նախաձեռնության փոխարեն օրինագծի նոր տարբերակով առաջարկվում է 100-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն հինգ երկրների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգետիկ ոլորտի արևմտյան պատժամիջոցները։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Punchbowl News հարթակը, որը մասնագիտացած է Կոնգրեսի գործունեության լուսաբանման հարցերով, Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները մտադիր են օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությանն անցնել մինչև շաբաթվա վերջ։ Փաստաթղթի հիմնական հեղինակը եղել է սենատոր Լինդսի Գրեմը, որը մահացել է հուլիսի 11-ին:

Հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Սենատում մշակված վերոհիշյալ փաստաթղթին: Դրա հետ մեկտեղ, Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով, անհրաժեշտություն չկա, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օգոստոսին ընդհատի իր խորհրդարանական արձակուրդը ՝ պատժամիջոցների օրինագծի օպերատիվ քննարկման համար:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am