Ալաշկերտն ունի շատ վտանգավոր հարձակման գիծ․ Կլուժի գլխավոր մարզիչ

Այսօր՝ հուլիսի 30-ին, «Ալաշկերտը» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի ռումինական «Կլուժին»։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայցիք։

Նախախաղային ասուլիսի ժամանակ «Կլուժի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆոլյան խոսել է թիմի տրամադրվածության, որակավորման շանսերի և «Ալաշկերտի» կողմից սպասվող վտանգի մասին։

«Թիմը երջանիկ է, քանի որ մենք լավ, վստահ հաղթանակ ենք տարել Ռումինիայի առաջնությունում։ Հաջողությունից հետո աշխատելը միշտ ավելի հեշտ է։ Հիմա պետք է կենտրոնանանք և շարունակենք մեր աշխատանքը նույն ոգով։

Նման հանդիպումներում ես միշտ զգուշավոր եմ: Մեր միակ իրական առավելությունն այն է, որ խաղալու ենք սեփական երկրպագուների աջակցության ներքո, ինչը խիստ կարևոր է: Մնացած առումներով ամեն ինչ բաց է։ Հաշիվը 1:1 է, և մենք պետք է շատ բարձրորակ հանդիպում անցկացնենք, որպեսզի կարողանանք նվաճել հաջորդ փուլի ուղեգիրը։

Սովորություն չունեմ անվանական առանձնացնել մրցակցի խաղացողներին, բայց կկրկնեմ այն, ինչ ասել էի դեռևս առաջին խաղից առաջ։ Նրանք շատ հզոր հարձակման գիծ ունեն՝ արագ անցումներով և ուղղահայաց խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստներով։ Նրանք նաև լավ կիսապաշտպանություն ունեն, և եթե մենք մեր մակարդակի վրա չլինենք, անպայման բարդությունների կբախվենք։

Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Իհարկե, եթե ինձ ընտրության հնարավորություն տրվեր, կգերադասեի հաղթել հիմնական 90 րոպեների ընթացքում: Բայց անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա վաղը, մենք որպես միասնական թիմ պատրաստ կլինենք դրան»,- եզրափակել է Անտոնիո Ֆոլյան:

Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած առաջին դիմակայությունն ավարտվել էր մարտական ոչ-ոքիով՝ 1:1։ Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22։30-ին։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am