Գլխավոր դատախազությունը ստացել ու ընթացք է տվել Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդմանը
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ հաղորդում է ստացվել Գլխավոր դատախազություն։
Գլխավոր դատախազությունից 24News-ին հայտնել են, որ հաղորդումը ստացել են և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։
Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ հանցագրծության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն։
Նշենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով մի քանի անգամ անցնում մեկ այլ ՔՊ-ական, Աբովյանի բնակիչ Նաիրի Հակոբյանի տան մոտով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի գիշերը Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել։ Այս գործով կան ձերբակալվածներ, այդ թվում և Նաիրի Հակոբյանը։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն իրականացնելու հատկանիշներով:
