Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է

Դ. ՆԱՅԵԼՈՎ ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐԱԳԼԽԻՆ` ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ


ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ Է, որի ակունքը, օրինակը, ներշնչումը և ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է. «Այնտեղ է մեր փրկության առաջնորդը, ով այստեղ քաջությամբ նահատակվեց և նույնը սովորեցրեց գործակիցներին» (Եղիշե, էջ 112):
Իսկ «վատասիրտ վախի» պատճառով այս գիտակցությունն ու գործողություններն արհամարհողները, միևնույն է, «յանգիւտ կորստեան» են մատնվելու, որովհետև «կամավորապես են կուրացած և հարկադրված չեն [եղել], և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու» (Եղիշե, էջ 112):

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԵԼԸ ՉԷ, այն ամբողջական գիտակցված գաղափարական համոզմունք է, որը նույնիսկ ավելին է, քան կյանքը: Այն գաղափարի, արժեքի, սկզբունքի գնահատումը և ինքնադրսևորումն է առավել, քան կյանքի սահմանափակ ժամանակաշրջանն է` գտնվելով անսահմանության և անմահության տիրույթում և տարածքության մեջ:

Այն ամբողջական հանձնառություն և ամբողջական հանձնվել (total surrender) է ճշմարտությանը, ոչ զգացմունք, այլ շատ սթափ գիտակցություն և բանականություն, որի մասին հռչակում է Հիսուս. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը ինձ համար, այն կգտնի» (Մատթ. 16:24-25):

Փորձենք ուղղակի մի պարզ օրինակով տեսնել այս աստվածային խոսքի ողջ էությունն ու ճշմարտությունը: Մեր սեփական և համաշխարհային պատմության ծիրից ներս, աշխարհի սկզբնավորումից ի վեր քանի՞ միլիոն կամ միլիարդ մարդ է ապրել մինչև այսօր, և այս ահռելի թվից քանի՞ հոգու անունն է հայտնի, ծանոթ, և անկախ թե որ ժամանակում են ապրել, հիշվում մինչև այսօր, և հիմնականում ո՞ւմ անուններն են դրանք:

Այդ ահռելի թվերի մեջ ընդամենը մի քանիսի, որոնք ոչ միայն հիշվում են և հայտնի են, այլև նրանց կյանքի, անվան և, մեծավ մասամբ, նահատակության հերոսության պատրաստ լինելու կամ նահատակության սխրանքի շնորհիվ են ազգերը, պետությունները ստեղծվել, վերականգնվել, կառուցվել և շարունակել ապրել:
Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ՄԻՇՏ ՆԵՐԿԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ` ՆՐԱՆՑԻՑ ՈՄԱՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ՇԻՐԻՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ:

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am