ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:


Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները (video) Ազատությո՜ւն Գագիկ Ծառուկյանին՝ եկեք մեկ բռունցք դառնանք ու վերջ տանք այս ամենին. Դավիթ Չախալյան (video) Իրանցիներին ուղղորդել են, նրանց ասածները սուտ են, մենք անհերքելի ապացույցներ ունենք․ պաշտպան (video) Ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ. տեսանյութ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Իրանական դատարանը որոշում ունի, ըստ որի հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել մեքենայություն և խարդախություն. Արման Աբովյան Բուլղարիայի կողմից իր տարածքի տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռшզմական ագրեuիայի մասնակից․ Բաղայի Էդ իրանցիները, որ իրականում կարծես քուրդ են, լավ էլ խաբեբաներ էին, մի դոլար ՀՀ-ում չեն ներդրել (video) Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ քաղաքը լիազորություններ չունի ձերբակալելու Նեթանյահուին Վախն ընկել է Խաչատուր Սուքիասյանի սիրտը. Դավիթ Մկրտչյան (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ը հարցում է ուղարկել Թուրքիա, ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուս է հայտնաբերվել Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակչից հետո Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա. Նարեկ Կարապետյան (video) Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am