Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:

Այդ մասին են վկայում Henley & Partners ընկերության հուլիսի 21-ին թարմացված տվյալները։ Ընկերությունը կազմում է իր Global Passport Ranking-ը՝ հիմնվելով այն երկրների թվի վրա, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի՝ տվյալ անձնագրով։


«Ամենաուժեղ» և ինչպես հայերս ենք սիրում ասել, «պատ ծակող» թիվ մեկ անձնագիրը Սինգապուրի անձնագիրն է, որի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել աշխարհի 192 երկրներում: Այսիքն՝ ամենուր, առանց բացառության:

 Երկրորդ ուժեղ անձնագրերը Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հարավային Կորեայի անձնագրերն են, որոնց կրողները կարող են ազատ այցելել 188 երկիր: Երրորդ տեղում շվեդական անձնագիրն է՝ 187 երկիր:

Ուժեղ անձնագրերի չորրորդ հորիզոնականում են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների ու Նորվեգիայի անձնագրերը, որոնց քաղաքացիներն 186 երկիր ազատ այցելելու իրավունք ունեն:

ԱՄՆ սիթիզենությամբ հպարտացող մեր հայրենակիցների ամերիկյան անձնագրերը զբաղեցնում են վարկանիշի 10-րդ հորիզոնականը՝ 180 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու իրավունքով:

ՌԴ անձնագիրն այս վարկանիշում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, որը կրող քաղաքացիները կարողանում են ազատ այցելել 114 երկիր:

Նախկին Խորհրդային երկրներից (ԵՄ անդամ մերձբալթյան երկրներն առաջին տասնյակում են) առաջին դիրքերում են Ուկրաինայի անձնագիրը՝ 31-րդ տեղում է, 142 երկիր ազատ այցելությամբ): Վրաստանի անձնագիրը՝ 44-րդ հորիզոնականում է, 121 երկիր առանց վիզայի այցելելու իրավունքով: 45-րդում Մոլդովայի անձնագիրն է՝ 120 երկիր այցելելու իրավունքով: Բելոռուսի անձնագիրն առանց վիզայի այցելելու իրավունք է տալիս 78 երկրներ՝ զբաղեցնելով վարկանիշի 62-րդ հորիզոնականը: Ադրբեջանի անձնագիրը 70-րդ տեղում է՝ 67 երկիր այցելելու իրավունքով:

Աշխարհի ամենաթույլ անձնագրերը համարվում են Սիրիայի, Իրաքի, Եմենի, Պակիստանի և Աֆղանստանի անձնագրերը»:

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am