Իրանական դատարանը որոշում ունի, ըստ որի հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել մեքենայություն և խարդախություն. Արման Աբովյան
Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք՝ դասական առումով քաղաքական հետապնդում է։ Այս մասին ՔԿ-ի դիմաց հայտարարել է ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արման Աբովյանը։
«Քրեական գործի հետ կապված մամուլում հրապարակումների ուսումնասիրությունները ցույց են տալիս շատ պարզ մի իրողություն՝ պարոն Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ պետք է ճանաչվի, այլ տուժող»։
Նա ընդգծել է, որ այս գործի շրջանակում գործընթացներ են տեղի ունեցել և իրանական դատարանը որոշում էր, որ հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել մեքենայություն և խարդախություն։
«Այո, լինում է, որ արդարությունն ուշանում է, հապաղում է, բայց անպայման գալիս է։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին»,-հայտարարել է Աբովյանը։
