Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:

Այդ մասին են վկայում Henley & Partners ընկերության հուլիսի 21-ին թարմացված տվյալները։ Ընկերությունը կազմում է իր Global Passport Ranking-ը՝ հիմնվելով այն երկրների թվի վրա, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի՝ տվյալ անձնագրով։


«Ամենաուժեղ» և ինչպես հայերս ենք սիրում ասել, «պատ ծակող» թիվ մեկ անձնագիրը Սինգապուրի անձնագիրն է, որի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել աշխարհի 192 երկրներում: Այսիքն՝ ամենուր, առանց բացառության:

 Երկրորդ ուժեղ անձնագրերը Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հարավային Կորեայի անձնագրերն են, որոնց կրողները կարող են ազատ այցելել 188 երկիր: Երրորդ տեղում շվեդական անձնագիրն է՝ 187 երկիր:

Ուժեղ անձնագրերի չորրորդ հորիզոնականում են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների ու Նորվեգիայի անձնագրերը, որոնց քաղաքացիներն 186 երկիր ազատ այցելելու իրավունք ունեն:

ԱՄՆ սիթիզենությամբ հպարտացող մեր հայրենակիցների ամերիկյան անձնագրերը զբաղեցնում են վարկանիշի 10-րդ հորիզոնականը՝ 180 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու իրավունքով:

ՌԴ անձնագիրն այս վարկանիշում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, որը կրող քաղաքացիները կարողանում են ազատ այցելել 114 երկիր:

Նախկին Խորհրդային երկրներից (ԵՄ անդամ մերձբալթյան երկրներն առաջին տասնյակում են) առաջին դիրքերում են Ուկրաինայի անձնագիրը՝ 31-րդ տեղում է, 142 երկիր ազատ այցելությամբ): Վրաստանի անձնագիրը՝ 44-րդ հորիզոնականում է, 121 երկիր առանց վիզայի այցելելու իրավունքով: 45-րդում Մոլդովայի անձնագիրն է՝ 120 երկիր այցելելու իրավունքով: Բելոռուսի անձնագիրն առանց վիզայի այցելելու իրավունք է տալիս 78 երկրներ՝ զբաղեցնելով վարկանիշի 62-րդ հորիզոնականը: Ադրբեջանի անձնագիրը 70-րդ տեղում է՝ 67 երկիր այցելելու իրավունքով:

Աշխարհի ամենաթույլ անձնագրերը համարվում են Սիրիայի, Իրաքի, Եմենի, Պակիստանի և Աֆղանստանի անձնագրերը»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ. տեսանյութ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Իրանական դատարանը որոշում ունի, ըստ որի հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել մեքենայություն և խարդախություն. Արման Աբովյան Բուլղարիայի կողմից իր տարածքի տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռшզմական ագրեuիայի մասնակից․ Բաղայի Էդ իրանցիները, որ իրականում կարծես քուրդ են, լավ էլ խաբեբաներ էին, մի դոլար ՀՀ-ում չեն ներդրել (video) Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ քաղաքը լիազորություններ չունի ձերբակալելու Նեթանյահուին Վախն ընկել է Խաչատուր Սուքիասյանի սիրտը. Դավիթ Մկրտչյան (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ը հարցում է ուղարկել Թուրքիա, ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուս է հայտնաբերվել Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակչից հետո Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա. Նարեկ Կարապետյան (video) Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը Մի ուշագրավ դրվագ՝ ԿԸՀ նիստից․ Գոհար Մելոյան (video) Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ավիացիոն անգարներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Իրանի դատարանը որոշել է՝ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն․ Արման Աբովյան (video) Գագիկ Ծառուկյանին կրկին ձեռնաշղթաներ հագցրած բերեցին քննչական (video) Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am