Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ

Չէ՛, լուրջ հարց է։ Եթե Նժդեհի գերեզմանին չես այցելել, Խուստուփ ես բարձրացել՝ որ ի՞նչ։ Սելֆի անե՞ս։ Ֆիթնես հավելվածիդ նոր նվաճո՞ւմ ավելացնես՝ «Այսօր հաղթահարեցի 3200 մետր... և ժողովրդի համբերությունը»։


Մարդիկ ասում են՝ տնտեսվարողները ծանր վիճակում են։ Լսում ես ու մտածում՝ էդ ո՞ւմ են ասում։ Կամ ասում են՝ 15 հազար մարդ առանց աշխատանքի է մնացել։ Ուզում ես հարցնել՝ էդ լուրը ո՞ւմ համար է։ Ի ականջ Փաշինյանի՞։ Չե՞ն հասկանում, որ այսօր ամենածանր վիճակում հենց ինքն է։ Մարդը սուրբ լեռ է բարձրանում։ Սո՛ւրբ լեռ։

Քրտինքի մեջ կորած հասնում է գագաթ։ Եթե ոտքերը լեզու ունենային, կասեին. «Լավ, սար ես բարձրանում, որ ի՞նչ»։ Իսկ արևն էլ այնքան անխնա է վառում, որ ինքն իրեն է հարց տալիս. «Խի՞ ինձնից ավելի անխիղճ երևույթ էլ կա՞»։
Բայց Խուստուփը սովորական լեռ չէ։ Ժողովուրդը պատահական չէ, որ նրան «ճգնավոր» է կոչել։ Ասում են՝ անվան արմատներից մեկը գալիս է խուռիերեն «խութու»-ից, որը նշանակում է «աղոթք»։ Դարերով մարդիկ այստեղ եկել են աղոթելու, ուխտի, ինքնամաքրման համար։

Հիմա հարց է առաջանում. Փաշինյանն ինչո՞ւ է գնացել։ Աղոթելո՞ւ։ Մեղքերը քավելո՞ւ։ Թե՞ մտածել է՝ եթե բարձունքը սուրբ է, գուցե Խուստուփի ուսերին բարձի իր պատասխանատվությունը։

Ու այստեղ ամենակարևոր հանգամանքը։ Խուստուփի լանջին, Կոզնի աղբյուրի մոտ, ամփոփված են Գարեգին Նժդեհի մասունքները՝ ողը։ Այն Նժդեհի, որի գաղափարների հետ այս իշխանությունը տարիներ շարունակ կամ չի համակերպվել, կամ փորձել է շրջանցել։ Հիմա եկել ես նրա լեռը, նրա հավերժության տեղը, բայց եթե չես խոնարհվել նրա հիշատակի առաջ, եթե չես այցելել նրա շիրիմին, ապա ինչո՞ւ ես բարձրացել այդ սարը։

Խուստուփ բարձրանալը զբոսանք չէ։ Դա ճանապարհ է դեպի հիշողություն, դեպի պատմություն, դեպի խիղճ։ Եթե այդ ճանապարհի ամենակարևոր կանգառը շրջանցում ես, մնում է նույն հարցը, որն այսօր շատերն են տալիս.
Գնացել ես Խուստուփ... որ ի՞նչ։

Հասմի Բաաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Մեզ Փաշինյանը պետք չէ,որ Արցախում տրնգի պահեց, հետո հանձնեց․․․ Աննա Գրիգորյանի սուր խոսքը Եռաբլուրից (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մեզ ՀՀ-ից հրամայել էին՝ դիրքերը թողնել ու հեռանալ, ով պիտի հրամայեր՝ Նիկոլը, չենք ենթարկվել (video) #ՈՒՂԻՂ․ Նոյեմբերի 9․ Նիկոլն ու Ալենը փորձում են նորից ընկնել Ռուսաստանի «ոտքերը»․ Հայկ Նահապետյան (video) Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել Նիկո՛լ, нaсмeрть մենք կանգնած ենք․ ԱԺ-ում դրանց «մամաները լացացրին»․ քաղաքացի (video) Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnր «Չխոսե՛ք այդ տոնով»․ լարված խոսակցություն Մեսրոպ Մանուկյանի և ՄԻՊ-ի միջև (video) ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Այս սահմանադրությունը չարիք է լինելու․ մենք աջակցում ենք համազգային շարժմանը․ Արտակ Բեգլարյան (video) Ի՞նչ գաղտնի գործեր եք անում․ մենք տեսնում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը․Սիմոնյան (video) Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Փաշինյանն ունակ է ամեն բանի․․․ չե՛նք թողնելու, որ դա ծախեն․․․ Մանե Թանդիլյան (video) Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am