Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։

CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ պատմամշակութային տարածքը ջնջվել է երկրի երեսից 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած հատվածում։ Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի շինարարության պատրվակով։

Այս գերեզմանոցում պահպանվել էր 1810–1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այստեղ ամփոփված էին 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների և ռուս զինվորականների աճյունները։ Նրանց թվում էր 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով 1826 թվականին մասնակցել էր Շուշիի հերոսական պաշտպանությանը, ինչպես նաև Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերը, ում տապանաքարն ուներ լատիներեն արձանագրություն։

Բացի 19-րդ դարի հուշաքարերից, գերեզմանոցի տարածքում կային նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր։ Դրանք անհերքելիորեն փաստում էին, որ այդ տարածքը դեռևս խորը միջնադարից հանդիսացել է հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մաս։

CHW-ն արձանագրում է, որ հոգևոր-պատմական այս տարածքը դիմակայել էր բոլոր պատերազմներին, քաղաքական ցնցումներին ու իշխանափոխություններին, սակայն 2026 թվականին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, ամբողջությամբ ոչնչացվեց։ Սա Արցախի բռնազավթումից և տեղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական հետքը ջնջելու հերթական արձանագրված դեպքն է։

դիտվել է 104 անգամ
Լրահոս
2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am