«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։ Հայտնում է news.am-ը:

Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը մասնավորապես, նշել է. «Այդ մարցիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են, փակել, գնացել են։ Հարց եմ տալիս՝ բա ի՞նչ ենք անելու։ Ասում է՝ չգիտեմ, կասեք։ Մինչև այսօր այդ հարցին ոչ մեկ չի պատասխանել։ Ամեն օր գալիս մեզ հարցնում են՝ ժողովուրդը աշխատելո՞ւ է, ժողովրդի ճակատագիրը ի՞նչ է լինել։ Ասում եմ՝ ես էլ այս ժողովրդի նման ոչ մի բան չգիտեմ, սպասում ենք։ Դիմել ենք քննչական կոմիտե, ասել ենք՝ արի այդ դրած կապարակնիքները հանի, կարողանանք աշխատել, ժողովրդի օրվա հարցի հարցը լուծել: Մինչև այսօր այս պահի դրությամբ որիցե նորություն չունենք։

Այն հիմքերով, ինչով իրենք եկել էին, ինչ փաստաթուղթ ունեին, դրանով իրենք իրավունք չունեին անել այն գործողությունները, որոնք արել են։ Քննչականին ասում ենք՝ ձեր արածը ապօրինի է, մի արա, չի կարելի։ Ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես գնա ուրիշ տեղ բողոքի»։ Գործարանի աշխատակիցներն էլ բողոքեցին, որ բոլորն էլ ապառիկներ ունեն մուծելու, ու հիմա չեն կարողանալու մուծել, քանի որ չեն աշխատում։

Արտյոմ Պողոսյանն էլ նկատեց. «Հաշվապահությունը փակ է, իրացում չկա, ֆինանսներ չկան, այս պայմաններում ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը»։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանի ցինիզմը․ «Ես էդ տեսանյութը չեմ տեսել». Փաշինյանը՝Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին (video) Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան Պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ «Ծառուկյանին չոքած հենց տեսա, պատկերացրի՝ ադրբեջանցիները մտել են Հայաստան» (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՇՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից (video) Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում Հերթը հասավ «Մուլտի վելնես»-ին Գագիկ Ծառուկյա՛ն, ես ձեզանից երբեք օգնություն չե՛մ խնդրել, բայց ես կանգնած եմ Ձեր կողքին․ Չոբանյան (video) Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ «Արարատցեմենտի» աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա են անում (video) «Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» «Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը (video) Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը ԿԸՀ և ՍԴ որոշումները, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը․ Գագիկ Ծառուկյան Այս սարսափելի աղետը հնարավոր է շատ արագ կանխել․ Արման Թաթոյան (video) Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան (video) ՔԿ-ից հայտնում են՝ ինչու են ձերբակալել Արեգնազ Մանուկյանին Սկանդալից սկանդալ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ» Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am