Հերթը հասավ «Մուլտի վելնես»-ին

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերը և գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։

Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։

Այսպիսով, նախնական հաշվարկներով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ՝ իրավական գնահատականի։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Ու՞մ ես խաբում․ Նիկո՛լ, դու ես նկարել Ծառուկյանին գետնին պառկեցնելու տեսարանը․ Արմենուհի Կյուրեղյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանի ցինիզմը․ «Ես էդ տեսանյութը չեմ տեսել». Փաշինյանը՝Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին (video) Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան Պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ «Ծառուկյանին չոքած հենց տեսա, պատկերացրի՝ ադրբեջանցիները մտել են Հայաստան» (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՇՏԱՊ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից (video) Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում Հերթը հասավ «Մուլտի վելնես»-ին Գագիկ Ծառուկյա՛ն, ես ձեզանից երբեք օգնություն չե՛մ խնդրել, բայց ես կանգնած եմ Ձեր կողքին․ Չոբանյան (video) Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ «Արարատցեմենտի» աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա են անում (video) «Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» «Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը (video) Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը ԿԸՀ և ՍԴ որոշումները, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը․ Գագիկ Ծառուկյան Այս սարսափելի աղետը հնարավոր է շատ արագ կանխել․ Արման Թաթոյան (video) Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան (video) ՔԿ-ից հայտնում են՝ ինչու են ձերբակալել Արեգնազ Մանուկյանին Սկանդալից սկանդալ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am