Հոգեկան հիվանդ տղամարդը հիվանդանոցում որպես հոգեբույժ է աշխատել (լուսանկար)
Սուր փսիխոզ և պարանոիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ 38-ամյա Հենրի Տ–ն որպես հոգեբույժ է աշխատել Հանովերի հոգեբուժական հիվանդանոցում։ Կլինիկայում աշխատանքը նա ստացել է կեղծված փաստաթղթերի օգնությամբ։ Այս մասին հաղորդում է glavnoe.ua-ն: Պարզվում է, Հենրին, դեռևս 2006 թվականին կեղծել է բուժակի դիպլոմը և որպես բուժեղբայր հինգ տարի աշխատել է կլինիկայում։ Երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, նրան ազատել են աշխատանքից։ Դատական գործընթացը վեց տարի ձգվել է, քանի որ տղամարդու մոտ հոգեկան շեղումներ են նկատել և նրան ուղարկել են բուժման։ Բայց Հենրին կլինիկա է եկել ոչ թե որպես հիվանդ, այլ որպես բժիշկ։ 2016 թվականին տղամարդը Հանովերի հիվանդանոցում աշխատանքի է ընդունվել որպես բժշկի օգնական՝ 4300 եվրո աշխատավարձով՝ կեղծ դիպլոմի օգնությամբ։ Այն որ Հենրին առողջ չէ, ոչ ոք չի նկատել, մինչև որ 2017-ի հունիսին աշխատակիցների տարեկան բուժզննում է իրականացվել։ Կլինիկայի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ աշխատանքի տասնհինգ ամիսների ընթացքում Հենրին ինքնուրույն բուժում չի իրականացրել, այլ միայն կատարել է բժիշկների նշանակումները։
