Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Գովելի է տեսնելը, որ այս անգամ դիմադրության ուժերը և նրանց համակիրները ժողովրդի վրա չեն բարդում կեղծված ընտրությունների արդյունքների մեղքը, այլև հասկանում են, որ ժողովրդի կերտած հաղթանակը իրենք պետք է կարողանան ապահովել, ամրագրել և պահպանել։ Իրենք պետք է զավթած իշխանությունը վերադարձնեն ժողովրդին։ Այս մասին գրել է Հովհաննես Իշխանյանը.
«Այսպիսի լավ ու ուժեղ ժողովուրդը, որը թեև անցավ զազրելի բռնաճնշումներով, ահաբեկումներով, մի մասն էլ ցեղասպանությամբ, բայց արդյունքում մերժեց դավաճանին, յուրաքանչյուր քաղաքական գործչի երազանքն է»։
